Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լուբյանկայում կտեղակայեն աշխարհի ամենամեծ ժամացույցը

Լուբյանկայում կտեղակայեն աշխարհի ամենամեծ ժամացույցը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գալս-Դեւելոպմենտ» ընկերությունը մոնումենտալ ժամացույց Է պատվիրել «Լուբյանկայի կենտրոնական մանկական խանութի» (նախկին «Մանկական աշխարհի») համար, որը կդառնա աշխարհում ամենամեծը եւ կմտնի աշխարհի հռչակավոր մեխանիկական ժամացույցների հնգյակը, ինչպիսիք են Բիգ Բենը, Կրեմլյան կուրանտները, Պրահայի աշտարակի ժամացույցը եւ Գանչժոուի ժամացույցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Գալս-Դեւելոպմենտի» մամուլի տեղեկագրում:

Ինչպես ճշտված Է հաղորդագրության մեջ, ժամացույցի պատրաստման պատվերը կատարում Է Պետրոդվորեցի «Ռակետա» ժամացույցի գործարանը: Ալյումինից, պողպատից, պղնձից եւ արույրից պատրաստվող ժամացույցի եզակի մեխանիզմը կկշռի 5 տոննա: «Լուբյանկայի կենտրոնական մանկական խանութի» ատրիումում ժամացույցի տեղակայումը պլանավորված Է դեկտեմբերի սկզբին, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»:

«Լուբյանկայի կենտրոնական մանկական խանութն» իր դռները կբացի 2014 թվականի դեկտեմբերին: Խանութի ընդհանուր մակերեսը կազմում Է 73 հազար քառակուսի մետր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]