Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը ջանք չի խնայելու խնդիրներին արագ լուծում տալու համար. ՀՀ վարչապետը հակիրճ ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը

Կառավարությունը ջանք չի խնայելու խնդիրներին արագ լուծում տալու համար. ՀՀ 
վարչապետը հակիրճ ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 22-ին Գյումրիում  լրագրողների հետ հանդիպմանն   ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, նշեց, որ այս ընթացքում կատարված աշխատանքի գնահատականը թողնում է ժողովրդին:

 «Ժողովուրդը պետք է ասի՝ արդարացան իր հույսերը, թե ոչ:Բայց ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք չունենք  կախարդական փայտիկ, որ բոլոր խնդիրներին տանք լուծում: Մեր թիմը՝ նոր կառավարությունը, ամեն ինչ անում է, որ խնդիրներին լուծում տա: Իհարկե, ժամանակ է պետք և ֆինանսական ռեսուրսներ, բայց, մենք հետևողական ենք լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց վարչապետը: 

Հովիկ Աբրահամյանի խոսքով` ինքը տեսնում է դրական տեղաշարժեր: «Մեր մոտեցումն այն է, որ կա խնդիր ու հարց՝ ուրեմն պետք է տալ լուծում, ոչ թե՝ հավաքվել քննարկել, հետո նորից հավաքվել ու քննարկել և այսպես շարունակ: Կոնկրետ հարցին՝  տալիս ենք լուծում: Բնակիչների բարձրացրած հարցերի նկատմամբ պատասխանատվություն ենք կրում և լուծում ենք տալիս՝ անկախ  դրանից դա քաղաքացուն գոհացնում է, թե ոչ, մենք ճշմարտությունն ենք ասում»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշեց, որ չնայած այսօր առկա բազմաթիվ արտաքին և ներքին խնդիրներին` կառավարությունը տեսնում է մեր երկրի պայծառ ապագան: «ՀՀ կառավարության թիմով անելու ենք ամեն ինչ,  ջանք չենք խնայելու, որ խնդիրներն արագ ու որակով փորձենք լուծել»,-նշեց ՀՀ վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնել է ընթացիկ տարվա ապրիլի 13-ից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am