1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վրաստանի ժողովրդական պաշտպանը պահանջել է փոխել Սբ.Էջմիածին եկեղեցու վրա հարձակվելու գործի որակումը

Վրաստանի ժողովրդական պաշտպանը պահանջել է փոխել Սբ.Էջմիածին 
եկեղեցու 
վրա հարձակվելու գործի որակումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլին մեկնաբանել Է հուլիսի 19-ին Թբիլիսիի Հավլաբար թաղամասի Սբ.Էջմիածին հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը եւ պահանջել Է փոխել գործի որակումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Այդ գործը պետք Է վերաորակվի: ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հետաքննությունն ընթանում Է Վրաստանի Քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով (ծեծի ենթարկելը): Թեեւ Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների կողմից անցկացված հարցումներից եւ միջադեպը ներկայացնող տեսանյութի ուսումնասիրումից հետո հաստատվում Է, թե հնարավոր Է՝ տեղի ունեցածը խուլիգանություն Է, խմբային բռնության կազմակերպում, առողջությանը վնասում:

Դրա հետ մեկտեղ Վրաստանի իրավապահ մարմինները պետք Է հանգամանորեն ու մանրակրկիտ ուսումնասիրեն գործի բոլոր հանգամանքները, այդ թվում եւ նրանք, որոնք կարող են մատնանշել Էթնիկական հողի վրա հանցագործության կատարումը»,-հայտարարել Է Վրաստանի ժողովրդական պաշտպանը:

Հուլիսի 19- երեկոյան ծրագրված հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Վրաստանի ՆԳՆ-ն կատարվածը որակել է կենցաղային միջադեպ: Վիրահայոց թեմի ներկայացուցիչները դեմ են հանդես եկել ՆԳՆ-ի կողմից գործի նման որակմանը և պահանջել փոխել այն:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]