Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բաքվում ինքնահրկիզվել է ղարաբաղյան պատերազմի հերթական վետերանը

Բաքվում ինքնահրկիզվել է ղարաբաղյան պատերազմի հերթական վետերանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Խազարի շրջանի ոստիկանությունը ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ այսօր առավոտյան ինքնահրկիզման է դիմել Բուզովնա ավանի բնակիչ, ղարաբաղյան պատերազմի 53-ամյա վետերան Ջոշգուն Էյվազ օղլու Նուրիեւը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «Ազադլըգ» թերթը, վետերանը ազգականների ներկայությամբ բենզին է լցրել իր վրա եւ հրկիզել իրեն: Ազգականները հանգցրել են կրակը, սակայն, նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ստացած այրվածքներից Նուրիեւը 8 ժամ հետո հիվանդանոցում մահացել է: Նրա` ինքնահրկիզման դիմելու պատճառը հայտնի չէ: Կատարվում է հետաքննություն:

Ադրբեջանում այս տարվա ընթացքում ինքնահրկիզման են դիմել արդեն 12 քաղաքացի, որոնցից 6-ը` ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից խախտվելու, իրենցից կաշառք պահանջվելու եւ այլ պատճառներով:

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն` 2014 թ. այդ երկրում արդեն 159 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 11-ը անչափահասներ են եղել, 12 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]