Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռոբերտ Դաունի-կրտսերը, Forbes-ի վարկածով, գլխավորել է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը

Ռոբերտ Դաունի-կրտսերը, Forbes-ի վարկածով, գլխավորել է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է Հոլիվուդի  ամենաբարձր վարձատրվող դերասանների ամենամյա ցուցակը: Վարկանիշի առաջին տեղը երկրորդ անգամ անընդմեջ զբաղեցրել է Ռոբերտ Դաունի-կրտսերը, որն անցյալ տարվա հունիսից մինչեւ այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածում վաստակել է 75 մլն դոլար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում է Forbes-ը, 49-ամյա Դաունի-կրտսերին եկամուտների հիմնական գումարը բերել է «Երկաթե մարդ-3» բլոքբասթերում խաղացած դերը, որը դարձել է 2013 թվականի ամենահասութաբեր ֆիլմը՝ վարձույթում հավաքելով 1,2 մլրդ դոլար:

Ցուցակի երկրորդ տեղում համաշխարհային ռեստլինգի նախկին աստղ Դուեյն Ջոնսոնն է, որը վաստակել է 52 մլն դոլար: Այս տարի ավելի ուշ էկրաններ կբարձրանա նրա մասնակցությամբ «Հերակլես» ֆիլմը, իսկ 2015 թվականին՝ «Սան Անդրեասը»:

Առաջատարների եռյակը եզրափակում է Բրեդլի Կուպերը, որը «Օսկարի» էր անվանակարգվել «Ընկերս խենթ է» (2012) եւ «Խարդախություն ամերիկյան ձեւով» (2013) ֆիլմերում խաղացած դերերի համար: Մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 46 մլն դոլար:

Վարկանիշի չորրորդ հորիզոնականն զբաղեցնում է Լեոնարդո դի Կապրիոն (39 մլն դոլար), որը վերջին ժամանակներս գլխավոր դերեր է խաղացել միանգամից երկու կինոնկարներում՝ «Գայլը Ուոլ սթրիթից» եւ «Մեծն Գեթսբին»: Ցուցակի հինգերորդ տեղում «Թոր» ֆիլմի աստղ ավստրալացի Քրիս Հեմսֆորթն է (37 մլն դոլար):

Վարկանիշի առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Լիամ Նիսոնը (36 մլն դոլար), Բեն Աֆլեքը եւ Քրիստիան Բեյլը (35-ական մլն դոլար), Ուիլ Սմիթը եւ Մարկ Ուոլբերգը (32-ական մլն դոլար), հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am