Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հալեպահայ երիտասարդը վստահեցնում է, որ պատերազմը համախմբել է տեղի հայ բնակչությանը

Հալեպահայ երիտասարդը վստահեցնում է, որ պատերազմը համախմբել է տեղի հայ 
բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպահայ երիտասարդ Արարատ Արզուղալջյանը հավաստում է` թեկուզև Հալեպում կեցությունը դժվարացել է, բայց բոլոր կրոնական, մշակութային, կրթական հաստատություններն գործում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում սկաուտների բանակումին մասնակցող երիտասարդ սկաուտ Արզուղալջյանը ներկայացրեց Հալեպում ստեղծված վիճակը: «Հալեպում հայերի վիճակը գնալով փոքրինչ կարգավորվում է, քանի որ կառավարությունը կարողանում է պաշտպանել մեզ: Մենք պատերազմի մեջ ենք, բայց Սիրիան մեր երկիրն է: Հեռուստացույցով այն ամենն, ինչ լսում ենք, այդ աստիճան չէ: Պատերազմ կա, մահ, արյուն, կրակ, բայց հույս ունենք, որ այդ ամենը շուտով կավարտվի»,-նշեց երիտասարդը:

Արարատ Արզուղալջյանի խոսքով` մարդիկ քաղաքում պակասել են, նվազել է աշակերտների թիվը: «Հալեպում մինչ պատերազմը 45 հազար հայ բնակչություն կար, ներկայում առկա է մոտ 10 հազար ընտանիք, կարող ենք ասել, որ այսօր առնվազն 20 հազար հայ է ապրում Հալեպում: Հիմա բոլորս իրար ավելի ենք մոտեցել, համերաշխ ապրում ենք: Առաջվա պայմաններն ավելի լավ էր, բայց այժմ պետք է փաստենք մեր հայ լինելը»,-նշեց երիտասարդ սկաուտը:

Ինչ վերաբերում է պատերազմական Սիրիայում, հատկապես, Հալեպում բնակվող մարդկանց տրամադրվածությանը, ապա երիտասարդի խոսքով` նրանք հույսները չեն կորցնում, որ իրավիճակը կհանգուցալուծվի խաղաղությամբ: Վերջին երկու ամիսների ընթացքում Հալեպում տասնյակից ավելի հայեր են զոհվել և վիրավորվել:

Սիրիական հակամարտության 3-ից ավելի տարիների ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: Մասնավորապես հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում և հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ սրվել է: Ահաբեկչական խմբավորումների հարձակումների հետևանքով Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավերակ: Նոր Գյուղը և հալեպահայությունը կործանման վտանգի առջև են կանգնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]