Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում մեկնարկեց նետաձգության Եվրոպայի առաջնությունը

Հայաստանում մեկնարկեց նետաձգության Եվրոպայի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հյուրընկալել է նետաձգության համաեվրոպական ստուգատեսն, իսկ Նետաձգության միջազգային ֆեդերացիայի նախագահ Ուգուր Էրդեները և եվրոպական ֆեդերացիայի նախագահ Մարիո Սկալցելին հայտարարել են, որ գոհ են Եվրոպայի առաջնության կազմակերպման մակարդակից:

Ֆեդերացիաների նախագահներն այս մասին ասացին հուլիսի 21-ին  Արմավիրի մարզում մրցաշարի հանդիսավոր բացման ժամանակ, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Եվրոպայի առաջնության բոլոր մասնակիցները ուրախ են, որ հնարավորություն ունեն միմյանց հանդիպել Հայաստանում  եւ մրցել մրցաշարի պարգեւների համար»,- ասաց Էրդեները`  ողջունելով  մրցաշարի մասնակցիներին և հյուրերին:

Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը, իր խոսքում շնորհակալությունը  հայտնեց մարզաձեւի միջազգային կառույցների ղեկավարներին եվրոպական  առաջնությունն անցկացնելը Հայաստանին վստահելու համար: Նա

նաև շնորհակալություն  հայտնեց ՀՀ նախագահին` մրցաշարի նկատմամբ մեծ ուշադրություն ցուցաբերելու համար: «Հայաստանը ունի նետաձգության խոշոր միջազգային մրցումների  կազմակերպման փորձ, մասնավորապես Գրան-պրի կարգի մրցումների  եւ կասկած չկա, որ այս մրցաշարը նույնպես  հաջողությամբ կընթանա»,-ասել է Ամիրյանը:

Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահը մարզաձեւի ազգային ֆեդերացիայի անունից «Ոսկե նետ» հուշանվերը հանձնեց նետաձգության միջազգային ֆեդերացիայի նախագահ  Էրդեներին:

Մրցաշարի հանդիսավոր բացման արարողությունից հետո տեղի ունեցավ համերգ, որին մասնակցեցին հայկական էստրադայի մի շարք առաջատար երգիչներ, իսկ հուլիսի 22-ին նետաձգության Եվրոպայի առաջնության մասնակիցները կսկսեն իրենց մրցավեճերը: Առաջնությանը մասնակցում են 38 երկրների շուրջ 300 մարզիկներ եւ 450 հյուրեր` այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]