Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ճամբարակի առողջապահության կենտրոնում ձախողման աստիճան դանդաղում են հիմնանորոգման աշխատանքները

Ճամբարակի առողջապահության կենտրոնում ձախողման աստիճան դանդաղում են հիմնանորոգման աշխատանքները

ԳԱՎԱՌ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա դեկտեմբերին Ճամբարակ քաղաքի առողջապահության կենտրոնում մեկնարկեցին հիմնանորոգման աշխատանքները, ինչի համար կառավարությունը կատարեց  պատկառելի  ներդրումներ: Սակայն հիմա, շինարարության մեկնարկից ութ ամիս անց, «Պարեքս գազ» ընկերությունը ձախողելու աստիճան դանդաղ է իրականացնում հիմնանորոգման ընթացքը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի  այցերից եւ բանավոր զգուշացումներից հետո, ինչպես «Արմենպրես»-ին տեղում ներկայացրեց   Ճամբարակի առողջապահության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանը, շինարարները մի քանի օր զգաստացել են, որոշակի գործեր կատարել, բայց հետո նորից այստեղ շարունակել է տիրել անհասկանալի, նույնիսկ  բարձիթողի վիճակը, ինչին «Արմենպրես»-ի թղթակիցն  ականատես եղավ այցի ընթացքում` աշխատանքային եռուզեռի փոխարեն տեսնելով քարուքանդ վիճակ եւ գրեթե անկենդան լռություն: Շինարարներից որեւէ մեկին, թեկուզ մի պատասխանատուի այդպես էլ չհաջողվեց գտնել տեղում:

«Օրերով կամ շաբաթներով շինարարներից այստեղ մարդ չի երեւում, նույնիսկ շինարարության համար բանվորներ չկան: Աշխատանքները չափից դուրս դանդաղում են, մինչդեռ մենք աշխատանքային տարածք ու պայմաններ չունենք, ինչի հետեւանքով նախորդ տարվա համեմատ մեզ մոտ կրկնակի կրճատվել են վճարովի ծառայություններից ստացվող գումարները: Մարդկանց վիրահատում ենք, բայց ճարահատյալ տուն ենք ուղարկում, քանի որ տեղում նրանց պահելու եւ բուժելու պայմաններ չունենք: Ճապոնական կողմն արդեն քանիցս անհանգստացնում է մեզ` ցանկանալով սկսել բուժհաստատության տեխնիկական վերազինումը եւ կահավորումը, իսկ մենք դրան առայժմ ոչնչով պատրաստ չենք: Մի քանի օրից մեզ մոտ կսկսվի խոտհունձը, որի ժամանակ արդեն բանվորներ ճարելն անհնար կլինի: Նման անհոգի մոտեցմամբ դժվար է պատկերացնել, թե ինչպես առողջապահության կենտրոնը շահագործման կհանձնվի գոնե մինչեւ տարեվերջ»,-նշեց Արմենակ Մելքումյանը:

Ըստ տնօրենի, շինարարներն առայժմ հասցրել են ավարտել շենքի ամրացման եւ տանիքի կառուցման աշխատանքները, իսկ պատուհանների տեղադրման եւ ներքին հարդարման աշխատանքները մեծ մասամբ դեռեւս կիսատ են մնում: Ներսի միջնապատերի սվաղի համար շինարարները անորակ, ավելի շատ հողի նմանվող ավազ էին բերել, որը տնօրենն արգելել էր օգտագործել: Ավելի շատ քանդածն էր ակնառու, քան` շինածը:

Մեր այցելության պահին Ճամբարակի առողջության կենտրոնում էր գտնվում նաեւ  ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի տեխնիկական հսկիչը, ով նույնպես հավաստեց շինարարության տեմպերի դանդաղ ընթացքը:  «Հայասատանի սոցներդրումների հիմնադրամի» կողմից բուժհաստատության հիմնանորոգման նպատակով  հատկացված 129 միլիոն դրամից շինարարներն, ըստ բուժհաստատության տնօրենի, իրացրել են ընդամենը 1-2 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]