Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լեւոն Հայրապետյանին պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի հուլիսի 24-ին

Լեւոն Հայրապետյանին պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի հուլիսի 24-ին

ԵՐԵՎԱՆ 21 ՀՈՒԼԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանին պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի հուլիսի 24-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Մինչ այդ, պաշտպանությունն արդեն բողոքարկել է գործարարին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը:

«Մենք խնդրում ենք Մոսկվայի քաղաքային դատարանին` չեղյալ համարել Բասմանի դատարանի՝ կալանավորման վերաբերյալ որոշումն՝ անօրինական եւ անհիմն ճանաչելով այն, ու խափանման այնպիսի միջոց սահմանել, որն ազատազրկման հետ առնչություն չունենա»,-ասել է փաստաբանը:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանի դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը:

Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է. Դատարանը դեռեւս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]