Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արի տուն»-ականները ողջունեցին առաջին անգամ հայրենիք եկած պատանիներին ու աղջիկներին

«Արի տուն»-ականները ողջունեցին առաջին անգամ հայրենիք եկած պատանիներին ու 
աղջիկներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արի տուն» հայրենաճանաչողության ծրագրի 5-րդ փուլի շրջանակում հայրենիք են ժամանել 185 պատանիներ և աղջիկներ 12 երկրից: ՀՀ սփյուռքի նախարարությունում «Արի տուն»-ականներին դիմավորեց նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախարարը ողջունեց առաջին անգամ Հայաստանում գտնվող սփյուռքահայ դեռահասներին:

Նախարարը սփյուռքահայ պատանիներին ու աղջիկներին հորդորեց լինել խելացի, լավ դրսևորել իրենց, հոգս չպատճառել հյուրընկալող ընտանիքներին ու քաղել ամենալավը ծրագրից: «Ուզում եմ, որ շատ հաճելի օրեր անցկացնեք Հայաստանում, եւ ամեն մեկդ իր շնորհքը կարողանա ցուցադրել, ու մյուսները ձեզանից սովորեն: Խնդրում ու պահանջում եմ նաև, որ սովորեք մայրենին ու միմյանց հետ խոսեք միայն հայերեն»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարի խոսքով, պետք է առաջնորդվել հետևյալ մտքով. «Ես հայ եմ ու պետք է խոսեմ հայերեն, կարևոր չէ` ես գիտեմ անգլերեն, շվեդերեն, արաբերեն, ռուսերեն, թե այլ լեզու, բայց ես պետք է խոսեմ հայերեն»:

Նախարար Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալ ընտանիքների անդամներին, ովքեր առանց շահի, կամավորության սկզբունքով բացել են դռներն ու իրենց հարկի տակ ընդունել երեխաներին: «Հատուկ շնորհակալություն  եմ ուզում հայտնել մեր Երևանի ու հարակից տարածքների համայնքների ղեկավարներին, ովքեր ամեն ինչ անում են ընտանքիներ գտնելու, ձեր հանգիստն առավել հաճելի դարձնելու համար»,-շեշտեց  Հրանուշ Հակոբյանը` կոչ անելով պահպանել Հայաստանում ձեռք բերած կապերն ու բարեկամությունը շարունակական դարձնել:

«Արի տան» շրջանակներում ավանդական դարձած շապիկ հագցնելու արարողությունը ևս կատարվեց: Այս անգամ այդ պատվին արժանացավ ռուսաստանաբնակ 13-ամյա Արման Ստեփանյանը:

«Արի տուն» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած շնորհալի պատանիները նախարարին ու մյուս ներկաներին նվիրեցին  ասմունքային, երաժշտական ու պարային կատարումներ: Միջոցառումն ուղեկցվեց երեխաների ուրախ երգ ու պարով և ավարտվեց «Էրեբունի- Երևան» կատարմամբ:  

Հրանուշ Հակոբյանը սփյուռքահայ երեխաներին հրավիրեց հուլիսի 22-ին  ներկա լինել «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի դիտմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]