1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ճամբարային խարույկը ազդարարեց «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի ավարտը

Ճամբարային խարույկը ազդարարեց «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի ավարտը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում հուլիսի 18-ի երեկոյան կայացավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի փակման արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունից:

Միջոցառման ժամանակ սփյուռքահայ երիտասարդները կատարեցին հայրենասիրական երգեր, ասմունքեցին, պարեցին. այդ ամենը նրանք սովորել էին ճամբարային օրերի ընթացքում:

Մասնակիցներին ողջունեցին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը:

Միջոցառմանը կատարումներով հանդես եկավ նաև «Հայկազունք» գուսանաաշուղական համույթը: Այնուհետև ճամբարային խարույկը ազդարարեց ծրագրի 3-րդ փուլի ավարտը:

«Արի տուն» ճամբարում այս անգամ հյուրընկալվել էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 170 երիտասարդներ, որոնք վերադառնալով բնակության երկրներ` կտանեն իրենց հետ Հայրենիքի շունչը, մայր հողի ուժը և ջերմ ու բարի հիշողություններ Հայաստանում անցկացրած օրերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]