1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԼՂՀ վարչապետը «Լույս» հիմնադրամի ուսանողներին բրենդավորման ուղղությամբ նոր ծրագրեր մշակելու կոչ է արել

ԼՂՀ վարչապետը «Լույս» հիմնադրամի ուսանողներին բրենդավորման ուղղությամբ նոր 
ծրագրեր մշակելու կոչ է արել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հուլիսի 18-ին ընդունել է «Լույս» հիմնադրամի մի խումբ ուսանողների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով աշխարհի լավագույն բուհերում սովորող երիտասարդներին` վարչապետը նշել է, որ հայրենիքը նրանց կարիքը շատ է զգում, և հույս հայտնել, որ ստացած գիտելիքներն ապագայում կծառայեն երկրի շենացման գործին:

Ներկայացնելով այցի նպատակները՝ երիտասարդները նշել են, որ ուսումնասիրություններ են իրականացնում Շուշիի զարգացման ծրագիր մշակելու ուղղությամբ, ինչպես նաև ցանկություն ունեն Արցախն աշխարհում նոր հետաքրքրությունների տեսանկյունից ներկայացնելու:

Ուսանողների խնդրանքով՝ Ա. Հարությունյանը խոսել է Արցախում կրթության և տնտեսության զարգացման հեռանկարների և այդ ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին: Վարչապետը, մասնավորապես, շեշտադրել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ Շուշի քաղաքում արհեստագործական ժամանակակից դպրոց է կառուցվում, որտեղ դասավանդման համար նախատեսվում է ներգրավել հայ անվանի գիտնականների:  Խոսելով տնտեսության զարգացման հիմնական ուղղությունների մասին` ԼՂՀ գործադիրի ղեկավարն անդրադարձել է հատկապես հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին: Եթե հանքարդյունաբերությունում զարգացում ապահովելու համար տեղում մասնագետներ  պատրաստելու կարիք է զգացվում, ապա մյուս երկու ուղղություններում, բացի որակյալ մասնագետների պատրաստումից, վարչապետը երիտասարդներին բրենդավորման ու փիարի ուղղությամբ նոր ծրագրեր մշակելու և իրականացնելու կոչ է արել:  Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանել է նաև ուսանողներին հետաքրքրող այլ հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]