Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ երկարացրել է կանխիկի ընդունման տերմինալներով գործարք կատարելու հնարավորության ժամերը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ երկարացրել է կանխիկի ընդունման 
տերմինալներով գործարք կատարելու հնարավորության ժամերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, մշտապես հետամուտ լինելով իր կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, դեռևս 2013-ին ներդրել է կանխիկի ընդունման տերմինալներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, տերմինալները հնարավորություն են ընձեռում հաճախորդներին իրականացնել ինքնասպասարկում` անհամեմատ  կրճատելով գործարքներ կատարելու համար անհրաժեշտ ժամանակը:

Հաշվի առնելով հաճախորդների պահանջմունքները` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 2014 թվականի հուլիսի 16-ից երկարացրել է կանխիկի ընդունման տերմինալներով գործարք կատարելու  հնարավորության  ժամերը:  Մասնավորապես, բանկի մասնաճյուղերի հաճախորդների սպասարկման սրահներից դուրս տեղադրված կանխիկի ընդունման տերմինալներով հանճախորդները կկարողանան գործարքներ կատարել շուրջօրյա: Վերոնշյալ՝ շուրջօրյա գործող տերմինալները գտնվում են «ՕՊԵՐԱ»  (Մաշտոցի պողոտա  42 շենք),  «Նոր Նորք»  (Գայի պողոտա 16/46), «Երևան մոլ» (Արշակունյաց 34/3 ) մասնաճյուղերում: Բանկի հաճախորդների  սպասարկման սրահներում գտնվող տերմինալները կգործեն  ժամը 09:30-18:00-ն (բոլոր մասնաճյուղերի հասցեները կարող եք գտնել այստեղ), բանկի կենտրոնական գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահի տերմինալով  կարելի է գործարքներ կատարել ժամը 09:30-16:30-ը:

Հաճախորդները հնարավորություն ունեն  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ կանխիկի ընդունման տերմինալների միջոցով կատարել կոմունալ վճարումներ (Էլեկտրոէներգիա,  գազ և գազի սպասարկում,  ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` UCOM, Orange, Viva ceel, Beeline), ինչպես նաև  վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և գրաֆիկով նախատեսված օրից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդների համալրում:  Կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելու ժամանակ բանկի կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար:

Բանկի կողմից մատուցվող այլ ծառայություններին կարող եք ծանոթանալ www.acba.am կայքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]