Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մանկական «Վիտեբսկ 2014»-ի երրորդ մրցանակին արժանացել է Հայաստանը ներկայացնող Միկան

Մանկական «Վիտեբսկ 2014»-ի երրորդ մրցանակին արժանացել է Հայաստանը 
ներկայացնող Միկան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիտեբսկ 2014» մանկական երաժշտական միջազգային մրցույթի երրորդ մրցանակը բաժին է հասել Հայաստանի ներկայացուցիչ 10-ամյա Միկային: Փոքրիկն արժանացել է նաև հազար դոլար դրամական պարգևի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով «Սլավյանսկի բազար» փառատոնի պաշտոնական կայքը, Գրան պրի մրցանակին և 5 հազար դոլար պարգևին է արժանացել Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Բագինսկայան:

Բելառուսի Վիտեբսկ քաղաքում հուլիսի 8-16-ը անցկացվող «Սլավյանսկի բազար» արվեստների միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվել են «Վիտեբսկ 2014» էստրադային երգի կատարողների և «Վիտեբսկ 2014» մանկական երաժշտական միջազգային մրցույթները: Այս երկու մրցույթներին էլ Հայաստանը ներկայացնելու համար Վիտեբսկ էին մեկնել 28-ամյա Տիգրանուհի Շահինյանը և 10-ամյա Միկան: «Սլավյանսկի բազար» արվեստների միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Վիտեբսկում: Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել հայտնի ռուս, բելառուս և ուկրաինացի երգիչ-երգչուհիներ, հատուկ հյուրեր այլ երկրներից, այդ թվում՝ «Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը: Երեկոյի ընթացքում հանրությանն են ներկայացվել նաև երկու մրցույթների մասնակիցները:

«Վիտեբսկ 2014» մանկական միջազգային մրցույթն անցկացվում է 12-րդ անգամ, իսկ «Վիտեբսկ 2014» միջազգային էստրադային երգի կատարողների մրցույթը՝ 23-րդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]