Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հաջորդ տարվանից Հայաստանում կարող են գրանցվել մեսրոպատառ անվանումներով դոմեյններ

Հաջորդ տարվանից Հայաստանում կարող են գրանցվել մեսրոպատառ անվանումներով 
դոմեյններ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնարավոր է, որ հաջորդ տարվանից Հայաստանում սկսվի մեսրոպատառ անվանումներով դոմեյնների գրանցումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը:

Նրա խոսքով` 2014թ. սկզբին Հայաստանը դիմել է դոմեյնները համակարգող միջազգային ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers) կազմակերպությանը` մեսրոպատառ անվանումներով դոմեյններ գրանցելու հնարավորության հարցով: «Ընթացակարգի համաձայն` պատասխանը տրվում է դիմելուց հետո մեկ տարվա ընթացքում: Մի կողմից` մեսրոպատառ դոմեյնները կարող են դառնալ հայկական կայքերի մեկուսացման պատճառ, սակայն հայատառ անվանումներով դոմեկններ ունենալն անխուսափելի է, և, որոշակի չափով, անհրաժեշտ»,- հավելեց Սաղյանը:

Համացանցային դոմեյնների անվանումների գրանցման ընթացակարգը ղեկավարվում է միջազգային ICANN կազմակերպության կողմից: Այն հիմնվել է հիմնադրվել է 1998թ-ին` ԱՄՆ կառավարության մասնակցությամբ` դոմեյնների անվունումների, IP-հասցեների և համացանցի այլ ոլորտների կառավարման նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]