1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անվանի դրամատուրգ Ժիրայր Անանյանը կդառնար 80 տարեկան

Անվանի դրամատուրգ Ժիրայր Անանյանը կդառնար 80 տարեկան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անվանի հայ դրամատուրգ Ժիրայր Անանյանն այսօր՝ հուլիսի 14-ին կդառնար 80 տարեկան: Իր «Տաքսի, տաքսի», «Իմ տունը քո տունը չէ» և այլ պիեսներով հանրության շրջանում հայտնի դրամատուրգն իր ամբողջ կյանքը նվիրել է արվեստին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ժիրայր Հրայրի Անանյանը (Տեր-Անանյան) ծնվել է 1934 թվականին, ՀԽՍՀ նախկին Շամշադինի շրջանի Բերդ ավանում: 1952 թվականին ավարտել Է Երեւանի Մ. Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը, 1958-ին՝ Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը: Երկար տարիներ աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում: Առաջին պիեսը բեմադրվել Է 1956 թվականին, այնուհետև նրա տարբեր գործեր ներկայացվել են Երևանի Գ. Սունդուկյանի և Հ. Պարոնյանի անվան, Թբիլիսիի, Արտաշատի, Ստեփանակերտի, Ղափանի, Լենինականի և այլ քաղաքների թատրոններում: Հանդիսականների շրջանում մեծ ընդունելության են արժանացել նրա «Տաքսի, տաքսի», «Իմ տունը քո տունը չէ» եւ այլ պիեսների բեմադրություններ: Դրանցից առաջինը տեղ է գտել Մոսկվայի «Տեատր» հանդեսի 1973 թվականին Խորհրդային Միության պետական թատրոնների բեմերում մեկ խաղաշրջանում 100 անգամից ավելի ներկայացված պիեսների ցանկում: Ժիրայր Անանյանը ջերմ բարեկամություն Էր անում բեմի մեծանուն վարպետ, ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի հետ, որը նրա պիեսների գլխավոր հերոսների փայլուն դերակատարներից էր:

Նրա գրած պիեսները բեմադրվել են գրեթե բոլոր հայկական թատրոններում` «Տաքսի, տաքսի» (1973թ.), «Անծանոթ ամուսիններ» (1979թ.), «Իմ տունը քո տունը չէ» (1982թ.), «Իրարանցում» (1983թ.), «Կարուսել» (1988թ.), «Սրբապատկեր» (1991թ.), «Թռչող ափսեից իջած մարդը» (1992թ.), «Ընդունելություն՝ երկուսից մինչև վեցը» (1994թ.), «Զգույշ, նա է» (1998թ.), «Տեր, մի թող մեզ անտեր» (2000թ.), «Կեսգիշերին» (1999թ.), «Բրավո» (2003թ.), «Մեր տան տերերը կամ ես չեմ ուզում դառնալ միլիոնատեր» (2003թ.) և այլն: Բեմադրություններ է ունեցել նաև Թբիլիսիում, Թեհրանում, Հալեպում, Բեյրութում, Նյու Յորքում և այլուր: 1980թ-ից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ: 2002թ. արժանացել է «Վահագն» համահայկական մրցանակի` «Լույս քսանյոթի գիշերը» պիեսների ժողովածուների համար: Մահացել է Երևանում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]