Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանը մասնակցում է Վիտեբսկում անցկացվող միջազգային մրցույթներին

Հայաստանը մասնակցում է Վիտեբսկում անցկացվող միջազգային մրցույթներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Վիտեբսկ քաղաքում հուլիսի 8-16-ն անցկացվող «Սլավյանսկի բազար» արվեստների միջազգային փառատոնի շրջանակներում կանցկացվեն «Վիտեբսկ 2014» էստրադային երգի կատարողների և «Վիտեբսկ 2014» մանկական երաժշտական միջազգային մրցույթները: Այս երկու մրցույթներին էլ Հայաստանը ներկայացնելու համար Վիտեբսկ են մեկնել 28-ամյա Տիգրանուհի Շահինյանը և 10-ամյա Միկան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով փառատոնի պաշտոնական կայքը, «Սլավյանսկի բազար» արվեստների միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հուլիսի 10-ին Վիտեբսկում: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան հայտնի ռուս, բելառուս և ուկրաինացի երգիչ-երգչուհիներ, հատուկ հյուրեր այլ երկրներից, այդ թվում՝ «Եվրատեսիլ-2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը: Երեկոյի ընթացքում հանրությանը կներկայացվեն երկու մրցույթների մասնակիցները:

12-րդ անգամ անցկացվող «Վիտեբսկ 2014» մանկական միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի 10-ամյա Միկան: Մրցույթի գալա համերգը և մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հուլիսի 12-ին: Հանդիսավոր արարաղությանը ելույթ կունենան հայտնի երգիչ-երգչուհիներ, պարզ կդառնա, թե ով է ճանաչվել հաղթող:

«Վիտեբսկ 2014» միջազգային 23-րդ էստրադային երգի կատարողների մրցույթը կանցկացվի մի քանի փուլերով: Հայաստանից մրցույթին կներկայանա երգչուհի Տիգրանուհի Շահինյանը: Մրցույթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում նա հանդես կգա «Իմ երգը», «Ստենա» և «Ժը սյուի մալադ» երգերի կատարումներով: Մրցույթի հաղթողների անունները հայտնի կդառնան հուլիսի 14-ին:

Հուլիսի 14–ի երեկոյան տեղի կունենա նաեւ «Սլավյանսկի բազար» արվեստների միջազգային 13-րդ փառատոնի պաշտոնական փակումը, որի ընթացքում, հայտնի աստղերից բացի, ելույթ կունենան երկու մրցույթների հաղթողները:

«Սլավյանսկի բազար» արվեստների միջազգային փառատոնին Հայաստանը մասնակցում է 2003 թվականից, արժանանալով տարբեր մրցանակների: Տարբեր տարիներին մրցույթին մասնակցել են Միստր Իքսը (2004 թ., Հատուկ մրցանակ), Անի Քրիստին (2005 թ., Հա­տուկ մրցանակ), Կարինե Ասիրյանը (2006 թ., 2-րդ մրցանակ), Անդրեն (2007 թ., մասնակցել է որպես պատվավոր հյուր), Սերգեյ Խաչատրյանը (2008 թ., Հատուկ մրցանակ), Սոնա Գյուլխանյանը (2008 թ.), Լիլուն (2009 թ.), Անահիտ Շահբազյանը (2010 թ., 2-րդ մրցանակ), Նարեկ Մակարյանը (2011 թ.), Ռուսլան Էլյազյանը (2012 թ.), Վրեժ Կիրակոսյանը (2013 թ.):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]