Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հույն Ուղղափառ եկեղեցին Քեսաբի բնակիչներին օգնության փոքր փաթեթներ կբաժանի

Հույն Ուղղափառ եկեղեցին Քեսաբի բնակիչներին օգնության փոքր փաթեթներ 
կբաժանի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հույն Ուղղափառ եկեղեցու պատրիարքության երիտասարդությունը շարունակում է օգնություն տրամադրել քեսաբցիներին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Քեսաբի հայ Կաթողիկե եկեղեցու վարդապետ Նարեկ Լուիսյանի ֆեյսբուքյան էջից: Հայտարարության մեջ նշված է, որ այսօր՝ հուլիսի 3-ի առավոտյան, Քեսաբի համալիրում բնակիչներին օգնություն կտրամադրվի: Օգնության փաթեթների մեջ ընդգրկված են անկողնային պարագաներ և ծածկոց: Հույն Ուղղափառ եկեղեցին քեսաբցիներին տրամադրել էր նաև խոհանոցային և մաքրության պարագաներ:

Ավելի վաղ վարդապետ Լուիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ հունիսի 15-ին Քեսաբի ազատագրումից հետո հայրենիք վերադարձած քեսաբահայերը ծանր վիճակում են հայտնվել: Քեսաբցիների բոլոր բնակարաններն անխտիր կողպտվել են: Բնակարաններից որոշները զրկվել են ամեն տեսակի տեխնիկայից՝ սառնարանից, լվացքի մեքենայից, խոհանոցային անհրաժեշտ պարագաներից, որոշները հրկիզվել են, մյուսների վրա ռումբ է ընկել և այնտեղ հնարավոր չէ ապրել: Վարդապետի խոսքով` Քեսաբում տեղյակ են, որ աշխարհի տարբեր մասերից մեծ հանգանակություններ են կատարվել, որոնք դեռեւս իրենց չեն հասել:
Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր մարտի 21-ին Թուրքիայի սահմանի մի քանի կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]