Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հաշմանդամություն ունեցող անձինք բարձրաձայնում են աշխատելու իրենց ունակության և ցանկության մասին

Հաշմանդամություն ունեցող անձինք բարձրաձայնում են աշխատելու իրենց 
ունակության և ցանկության մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշմանդամություն ունեցող անձինք հասարակությանը ցույց կտան, որ ցանկանում են և կարող են աշխատել: Շուրջ մեկ ամիս Հայաստանում կանցկացվի «Ես կարող եմ աշխատել: Արդարությունը ձեր ձեռքերում է» քարոզարշավը, որի նպատակն է խթանել հաշմանադմություն ունեցողների զբաղվածությանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սեյվ դը չիլդրեն» կազմակրպության տնօրեն Ջինա Սարգիզովան տեղեկարեց, որ քարոզարշավը ներառելու է հանրային իրազեկման միջոցռումներ, կլոր սեղան -քննարկումներ, աշխատանքի տոնավաճառներ, ցուցահանդեսներ և այլն: «2012 թվականից «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը նախաձեռնել է  LIFE (Կյանք) ծրագիրը, որի շրջանակում արդեն իսկ մեծ աշխատանք է կատարվել: Քարոզարշավի շրջանակում անցկացվող միջոցառումները ցույց կտան, որ հաշմանդամություն ունեցող անձը կարող է և ուզում է աշխատել, իսկ մեր գործն  այն է, որ չխոչընդոտենք նրանց ինքնադրսևորվելուն: Այս քարզարշավն ուղղված է նրան, որ հասարակությանը ցույց տանք, որ հաշմանդամություն ունեցող անձինք ևս կարող են աշխատել, քանի որ  հասարակության կարծրատիպերը թյուր են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Սարգիզովան:

LIFE ծրագրի շրջանակներում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը համագործակցում է նաև «Ունիսոն» հասարակական կազմակերպության հետ, որի տնօրեն Արմեն Ալավերդյանը  նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակեպվելու են նաև դասընթացներ: «Հաշմանդամություն ունեցող շատ անձինք կանցնեն դասընթացներ, կդառնան ավելի փորձառու և ցույց կտան, որ կարող են աշխատել: Մենք խուսափում ենք ձևական ակցիաներից, այս ամենը ուղղված է այն խնդրի լուծմանը, որ կոտրենք գործատուների մեջ առկա այն կարծրատիպերը, թե հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարող աշխատել: Հաշմանդամներն էլ նախկինում կարծրատիպերով էին մտածում և եթե մեզ դիմում էին միայն անվասայլակ ստանալու կամ նմանատիպ այլ հարցերով, ապա այժմ նրանք դիմում են, որ օգնենք աշխատանք գտնել»,- ասաց Ալավերդյանը:

Հայաստանում պաշտոնապես գրանցված է 194 հազար 768 հաշմանդամ անձ: Մինչև օրս LIFE  ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող 275 անձ ապահովվել է մշտական աշխատանքով, 44 միջին մասնագիտական կրթական հաստատություններում պայմաններ են ստեղծվել ներառական կրթության համար, հաշմանդամություն ունեցող 840 երիտասարդ ստացել է մասնագիտական կրթություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]