Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մանկական բեսթսելեր 2/18. Վարկանիշային աղյուսակի առաջատարը կրկին «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքն է

Մանկական բեսթսելեր 2/18. Վարկանիշային աղյուսակի առաջատարը կրկին «Մաշան ու 
արջը. թռչող ցախավելը» գիրքն է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը կրկին «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքն է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Ցանկի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Միխայիլ Պլյացկովսկու «Մի նեղացրեք շներին» ստեղծագործությունը, որը վաղուց չէր հայտնվել բեսթսելերների ցանկում:

Շոտլանդացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ արկածային վեպերի հեղինակ Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին» վեպի՝ հատուկ պատանիների համար մշակված տարբերակը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

Չորրորդ հորիզոնականում ռուս դերասան, գրող Նինա Նիկիտինայի` «Բուկինիստ» հրատարակչության հրատարակած «Մենք այգեգործ ենք. գրքույկի մեջ գրքույկ» գիրքն է:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե' փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստնության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնրավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

Բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Յոթերորդ հորիզոնականում անգլիացի գրող, մաթեմատիկոս և փիլիսոփա Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» դասական մանկական վեպն է: Այն առաջին անգամ տպագրվել է 1865թ. հուլիսի 4-ին՝ Լիդել քույրերին՝ Ինային, Ալիսին և Էդիթին պատմելուց երեք տարի անց՝ Ալիսի խնդրանքով: Լուիս Քերոլը` ամաչկոտ ու կակազող մաթեմատիկոսը Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինել է պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում և ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են ճշգրիտ և հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր յուրովի են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածն ու խոսքը:

Աղյուսակում տեղ է գտել նաև Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»  ժողովածուն: Դասականի հեքիաթները ևս թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում: 

Իններորդ հորիզոնականում են Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը: Անդերսենյան հեքիաթները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է «Երեք խոզուկներ. գունավորիր ջրով» հեքիաթ-ալբոմը: Գրքույկը փոքրիկներին հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները: 

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» Բուկինիստ 39
2 *

Միխայիլ Պլյացկովսկու 
«Մի նեղացրեք շներին»

Բուկինիստ 15
3 *

Ռոբերտ Լյուիս Ստիվենսոնի
«Գանձերի կղզին»

Զանգակ 15
4 *

Նինա Նիկիտինա 
«Մենք այգեգործ ենք. գրքույկի մեջ գրքույկ»

Բուկինիստ 11
5 +3

«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» 

Էդիթ Պրինտ 10
6 -1

Հովհաննես Թումանյանի 
«Հեքիաթներ»

Արևիկ 10
7 * Լուիս Քերոլի
«Ալիսը հրաշքների աշխարհում»
Զանգակ 8
8 -4
Ղազարոս Աղայանի 
«Հեքիաթներ»
Արևիկ 8
9 -3

Հանս Քրիստիան Անդերսենի 
«Հեքիաթներ»

Արևիկ 7
10 *

«Երեք խոզուկներ. գունավորիր ջրով»

GSM 7

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]