Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արաբագետները Քեսաբի վերականգնման հարցում կարևորում են հայության ու Սիրիայի համատեղ ջանքերը

Արաբագետները Քեսաբի վերականգնման հարցում կարևորում են հայության ու Սիրիայի 
համատեղ ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ Սիրիայի իշխանությունները մեծ անելիք ունեն Քեսաբի անվտանգության ապահովման հարցում: Ինչպես հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց արաբագետը, միշտ առկա է վտանգը, որ Թուրքիայի կողմից զինյալները կներխուժեն հայաբնակ Քեսաբ: «Ինչպես նրանք Թուրքիայի տարածքով մտան, այնուհետև անարգել հեռացան, նույն ճանապարհով կարող են նորից հարձակվել. Թուրքիան այս հարցում օժանդակում է զինյալներին: Հայտարարությունը, թե սահմանը փակել են «աչքկապոցի» է` ցույց տալու, թե իբր իրենք աջակից են իրենց հարևանին, որ իսլամական էլեմենտները գլուխ չբարձացնեն, բայց իրական Թուրքիան աջակցում է իսլամիստներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց արաբագետը` հավելելով, որ կառավարական ուժերը պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն, որ այդ տարածքներում, որը ընդդիմադիրների ուշադրության կենտրում է, կարողանան ապահովություն և անվտանգության երաշխիքներ ձևավորել:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Սիրիայի կառավարական ուժերի կողմից Քեսաբում թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը իրատեսական է, թե ոչ` Սարգիս Գրիգորյանը նշեց, որ որոշակի դժվարություններ կարող են առաջանալ Քեսաբի աշխարհագրական դիրքի պատճառով:  «Աշխարհագրական դիրքը այս տարածքները մի քիչ բարդությունների առջև կարող է կանգնեցնել կառավարական ուժերին: Նկատի ունեմ այն բլուրները, այն հատվածները, որոնք հեշտացնում են զինյալների ներթափանցումը, այս հատվածը բարդ կլինի վերահսկել: Սակայն որոշակի կոնտինգենտ պահել այս հատվածներում, որը հսկող դեր կարող է կատարել, ըստ իս, հավանական է: Մեծ թվաքանակ չի էլ պահանջվի»,-ասաց արաբագետը:

Արաբագետ Հայկ Քոչարյանի կարծիքով էլ` Հայաստանի Հանրապետությունը պետք է որոշակի աջակցություն ցուցաբերի Քեսաբ վերադարձած հայերին, ովքեր պետք է զրոյից սկսեն ամեն ինչ վերականգնել: «Քանի որ Սիրիան պատերազմական դրության մեջ է, վտանգը միշտ առկա է թե հայության, թե արաբների համար, բայց վերադառնալ, թե չվերադառնալ Քեսաբ, դա մարդկանց ներքին ու անձնական դիրքորոշումն է: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հումանիտար ու այլ օղակներով աջակցություն ցուցաբերի մեր հայրենակիցներին»,-ասաց Հայկ Քոչարյանը:

Հունիսի 14-ին սիրիական բանակի կողմից ազատագրվել է Քեսաբ գյուղաքաղաքը, որը մարտի 21-ին Թուրքիայի սահմանից ներխուժած իսլամիստ զինյալների կողմից հայաթափվել էր: Գյուղաքաղաքից բնակիչների մեծ մասը տեղափոխվել էր առավել ապահով վայրեր, հիմնականում Լաթաքիա, իսկ որոշ ընտանիքներ, այդ թվում` մեծահասակներ, մնացել են իրենց տներում, հետո գերի վերցվել զինյալների կողմից, տարվել Թուրքիայի միակ հայկական` Վաքըֆ գյուղ, սակայն հետագայում նրանք եւս միացել են Լաթաքիայի իրենց հարազատներին:

Քեսաբի ազատագրումից հետո մոտ  250 հայ ընտանիք վերադարձել է Քեսաբ, ուր վնասված են նրանց բնակարանները, եկեղեցիները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]