Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երևանի կենդանաբանական այգում բազմաթիվ տոնական միջոցառումներ են անցկացվում

Երևանի կենդանաբանական այգում բազմաթիվ տոնական միջոցառումներ են 
անցկացվում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգում Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա միջոցառումների անցկացմանը հետևել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար անվճար է։ Կենդանաբանականի նախամուտք այգում 10։00-ից 18։00-ը տասնյակից ավելի միջոցառումներ են անցկացվում՝ համերգային, տիկնիկային ներկայացումներ, խաղ-մրցույթներ, բազմաբնույթ մանկական ծրագրեր՝ երեխաներին սիրելի մուլտհերոսների մասնակցությամբ։

«Արդեն հայտարարել ենք, որ այս տարի ողջ ամառ տոնական միջոցառումներ են անցկացվելու մայրաքաղաքում։ Այսպիսով՝ հունիսի մեկից Երևանում մեկնարկում է «Երևանյան ամառ» մեծ ծրագիրը, որը Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է ամառային արձակուրդային ամիսները քաղաքացիների ու հատկապես մանուկների համար բովանդակալից, հետաքրքիր, զվարճալի անցկացնելու համար։ Ամառվա երեք ամիսներին էլ, շաբաթ և կիրակի օրերին, Մանկական զբոսայգում նման միջոցառումներ են անցկացվելու և ոչ միայն Մանկական զբոսայգում, օրինակ, ուրբաթ և շաբաթ օրերին անվճար է լինելու մուտքը Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարաններ, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի և Իսաբեկյան ցուցասրահներ և այլն… Խորհուրդ կտամ թերթերի կրպակներից ձեռք բերել «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագիրը և ակտիվորեն մասնակցել Երևանի քաղաքապետարանի առաջարկած միջոցառումներին»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Երևանի քաղաքապետի տեղակալը, Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ, շրջել է այգում, ծանոթացել տարեկան ծրագրով իրականացվող աշխատանքներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]