Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՊԼՀ-ն դասախոսություններ կարդալու համար հրավիրել է պրոֆեսոր Բեռնար Ֆրանկոյին

ԵՊԼՀ-ն դասախոսություններ կարդալու համար հրավիրել է պրոֆեսոր Բեռնար 
Ֆրանկոյին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եևւանի պետական լեզվաբանական համալասրանի Ակադեմիական նվաճումների կենտրոնը մայիսի 15-24-ը կազմակերպել է կրթական միջոցառում և հրավիրել է Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Բեռնար Ֆրանկոյին` կարդալու համեմատական գրականության դասախոսությունների շարք`  ԵՊԼՀ-ի և ԵՊՀ-ի մագիստրատուրայի ուսանողների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԼՀ-ից, միջոցառումն անցկացվում է «Աջակցություն ֆրանսալեզու մագիստրոսական կրթությանը» ծրագրի շրջանակներում՝ Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայի (AUF) ֆինանսական աջակցությամբ:

Միջոցառման շրջանակներում մայիսի 22-ին, ԵՊԼՀ նիստերի դահլիճում տեղի է ունեցել պրոֆեսոր Ֆրանկոյի հանդիպումը ուսանողների և լրագրողների հետ, որի ընթացքում ֆրանսիացի պրոֆեսորը պատասխանել է բազմաթիվ հարցերի՝ երկու համալսարանների համագործակցության հետագա զարգացման, Սորբոնի համալսարանի հետ համադիպլոմավորմամբ 2014-2015 ուսումնական տարում մեկնարկող երկու նոր մագիստրոսական մասնագիտացումների՝ «Համեմատական և ֆրանսիական գրականություն» և «Հրատարակչական գործ. թվային հրատարակություն» վերաբերյալ: 

Երկրորդ կրթական ծրագիրն առաջին անգամ է ներդրվում ԵՊԼՀ-ում և նախադեպը չունի Հայաստանում: Համաշխարհային ու տեղական շուկայում մեծ պահանջարկ ունեցող այս մասնագիտությունը, որն իր ավանդական բովանդակությունից զատ (խմբագրում, էջադրում, շապիկի և տիտղոսաթերթի գեղարվեստական ձևավորում) նախատեսում է նաև տեղեկատվության թվային հենարանների, աղբյուրների, թվային գրքերի, լրագրության, գովազդների /ePub/, խտասկավառակների /CD, DVD/ ստեղծում, մեծ հեռանկարներ է բացում շրջանավարտների համար: Մշակութային արդյունաբերության այս ճյուղի՝ թվային հրատարակության զարգացումը Հայաստանում թույլ կտա թարգմանության, ինչպես նաև նոր թվային արտադրանքի միջոցով համաշխարհային հանրությանը ներկայացնել մեր պատմությունն ու մշակույթը:  Մասնագիտության յուրօրինակությունն ու առավելությունը նաև այն է, որ անհատը հնարավորություն կունենա աշխատանքի տարաբնույթ առաջարկներ ստանալ և կատարել այն նաև համացանցի միջոցով:

Համադիպլոմավորման վերաբերյալ միջհամալսարանական համաձայնագրի շրջանակներում ուսումնառության երկրորդ տարում ուսանողները կուսանեն Սորբոնի համալսարանում և կստանան երկու համալսարանների դիպլոմներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]