1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանի կենդանաբանական այգին իր դռները բացեց այցլուների առջև

Երևանի կենդանաբանական այգին իր դռները բացեց այցլուների առջև

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի կենդանաբանական այգին այցելուների համար իր դռները բացեց մայիսի 1-ի առավոտյան ժամը 09:30-ին և կաշխատի մինչև երեկոյան 22:30-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից, այգին այցելուներին կներկայանա մի շարք նորություններով` նոր կենդանատեսակներով և բարեկարգված  տեսքով:  Փոքրիկ ընթերցողներին կներկայացվի ԶՈՒ ամսագիրի  նորացված տարբերակը, որտեղ կլինեն հետաքրքիր մրցույթներ, խաղեր, անվճար տոմսեր` այգու մուտքի և կարուսելների համար նախատեսված, ինչպես նաև այլ անակնկալներ: Այս տարի ևս  այցելուներին սպասվում են հաճելի անակնկալներ և տոնական տրամադրություն՝ լի անմոռանալի միջոցառումներով, կենդանի երաժշտությամբ, թատերականացված ներկայացումներով և խաղային տաղավարներով:

Այգում փոքրիկներին դիմավորում են հայտնի հեքիաթների հերոսները, ծաղրածուներն ու դիմանկարիչները, իսկ երաժշտական ու թատերական միջոցառումները կսկսվեն ժամը 10:00-ից և կշարունակվեն մինչև 18:00-ն, իսկ 11:00-ից մինչև 16:30-ն այգում կիրականացվեն կենդանիների ցուցադրական կերակրումներ: Այցելուները կերակրման ժամանակացույցին կարող են ծանոթանալ և´մուտքի, և´ կենդանիների ազատավանդակների մոտ փակցված ցուցանակներից:

Այգու տարբեր հատվածներում կլինեն մրցութային և տեղեկատվական տաղավարներ` Երևանի կենդանաբանական այգու խաղային տաղավար, նոր ծրագրերի տաղավար, Հայաստանի թռչունների պահպանման միության (ASPB) տաղավար, ‹‹Լոնդոն ԱՅ›› միջազգային ուսումնական կենտրոնի տաղավար։

Երաժշտական կատարումներով հանդես կգան մի շարք երաժշտական և արվեստի  դպրոցների սաներ, թատերական  խմբեր, ստեղծագործական կենտրոններ։

Միջոցառումներով կազդրարավի Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]