Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Google+ սոցցանցի գլխավոր գաղափարախոսը թողնում Է իր պաշտոնը

Google+ սոցցանցի գլխավոր գաղափարախոսը թողնում Է իր պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google-ի փոխնախագահ Վիկ Գանդոտրան, որը պատասխանատու Էր Google+ սոցիալական ցանցի զարգացման համար, հեռանում է ընկերությունից, որտեղ աշխատել Է 8 տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գանդոտրան ինքն է հայտնել իր անձնական Էջում:

Բարձրաստիճան կառավարչը չի ճշտել, թե ինքն ինչով Է զբաղվելու Google-ից հետո, ինչպես նաեւ իր հեռանալու պատճառները եւ թե ով կզբաղեցնի իր պաշտոնը Google-ում: «Եկել Է ժամանակը նոր ուղու համար»,- գրել Է նա:

Google+ սոցցանցը գործարկվել Է 2011 թվականի հունիսին որպես Facebook-ի մրցակից: Այն չի կարողացել հավաքել նույնքան բաժանորդներ. Google-ի ամսական լսարանը կազմում Է շուրջ 300 միլիոն՝ Facebook-ի 1,28 միլիարդի համեմատությամբ:

Սակայն մի շարք գործառույթներ, օրինակ՝ լուսանկարների խմբագրման եւ զետեղման համար նախատեսված միջոցները, ինչպես նաեւ Hangouts տեսազանգերի ծառայությունը, ընդունելություն են գտել օգտատերերի շրջանում: Google-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջը նշել Է, որ Google-ը կշարունակի ներդրումներ կատարել սոցիալական ցանցի զարգացման բնագավառում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]