Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Յուրգեն Կլոպը «Բայեր»-ի դեմ հետաքրքիր խաղ է կանխագուշակում

Յուրգեն Կլոպը «Բայեր»-ի դեմ հետաքրքիր խաղ է կանխագուշակում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկություն ունի մինչև մրցաշրջանի ավարտը հավաքել ևս 9 միավոր:

«Մենք այնպիսի տպավորություն չունենք, թե մրցաշրջանն արդեն ավարտված է: Դեռ հնարավոր է ևս 9 միավոր հավաքել: Եվ այս պահին մտքիս ոչինչ չի գալիս, թե ինչու մենք չենք կարող հավաքել այդ միավորները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Անդրադառնալով «Բայեր»-ի հետ առաջիկա խաղին` գերմանացի մասնագետը փաստել է. «Մեզ հետաքրքիր հանդիպում է սպասում «Բայեր»-ի հետ: Այնպես որ, մենք դեռ հնարավորություն ունենք անցնելու Չեմպիոնների լիգա որակավորման փուլը: Մենք դեռ փորձելու ենք մեր ուժերը ներածին չափով դրսևորել մեզ»:

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության հերթական տուրում «Բորուսիա»-ն կմրցի Լևերկուզենի «Բայեր»-ի հետ: Հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին: Այժմ Կլոպի սաները երկրորդ տեղում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]