1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անուշ Գրիգորյանը զարմացրել Է ԱԻԲԱ-ին

Անուշ Գրիգորյանը զարմացրել Է ԱԻԲԱ-ին

ԵՐԵՎԱՆ,25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի մարզուհի 51կգ քաշային Անուշ Գրիգորյանի հաղթանակը բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում  հաճելի նվեր դարձավ մեր երկրի բռնցքամարտի երկրպագուների համար, լինելով առաջինը` այն, իրոք, պատմական Է: Այս մրցաշարն ավարտվել Է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:  

Այս մասին «Արմենպրես»-ին ասացին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում` մեկնաբանելով Գրիգորյանի հաղթանակը: Այն դժվար Է անակնկալ անվանել՝ մեր մարզուհին նախորդ տարի արդեն նվաճել Էր նույն կարգի մրցաշարի արծաթե մեդալ Բուլղարիայի մեկ այլ` Ալբենա քաղաքում:

Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի մասնագետների կարծիքով, Գրիգորյանի հաղթանակը դարձավ վերջինիս ակտիվ եւ խելոք մրցաոճի արդյունքը: Նա մրցաշարի ֆավորիտ չԷր համարվում, բայց ապացուցեց, որ լավագույնն Է:

Ի դեպ, վճռական մրցամարտում Գրիգորյանի մրցակցուհին` իտալուհի Իրմա Տեստան ավելի ծանր Էր իր անձնական քաշով, բայց չկարողացավ օգտագործել այդ առավելությունը, եւ ավելի փորձառու Էր համարվում: Այնպես որ, Անուշ Գրիգորյանի հաղթանակը միջազգային բռնցքամարտի մասնագետների համար ինչ-որ առումով անակնկալ Էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]