1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ֆուտբոլի ակումբները կպատժվեն, բայց չեն հեռացվի ֆուտբոլից. Պլատինի

Ֆուտբոլի ակումբները կպատժվեն, բայց չեն հեռացվի ֆուտբոլից. Պլատինի

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ֆուտբոլի միությունների ասոցիացիայի/ ՈւԵՖԱ/ նախագահ Միշել Պլատինին հայտարարել Է, որ ՈւԵՖԱ-ի քննչական պալատի կողմից  մի շարք ֆուտբոլի ակումբների նկատմամբ տարվող հետաքննության արդյունքում  կկիրառվեն պատժամիջոցներ, բայց նրանք չեն հեռացվի ֆուտբոլից:

Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

ՈւԵՖԱ-ի քննչական պալատն այս թիմերի կասկածելի ֆինանսական գործունեության հետաքննությունը կավարտի մայիսի սկզբին եւ այդ ժամանակ Էլ կհրապարակի դրա արդյունքները:

«Եթե դուք ակնկալում եք արյուն եւ արդյունքներ, ապա կհիասթափվեք»,-այսպես Է Պլատինին մեկնաբանել այս նորությունը:

 ՈւԵՖԱ-ի քննչական պալատի ուշադրության կենտրոնում հայտնվել են Ռուսաստանի «Զենիթ», Ֆրանսիայի «Պարի Սեն Ժերմեն» եւ Անգլիայի «Մանչեստր Սիթի» ակումբները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]