Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրամիությունը Ուկրաինային կօգնի վճարելու «Գազպրոմի» հանդեպ նրա պարտքը. Գյունտեր Էթինգեր

Եվրամիությունը Ուկրաինային կօգնի վճարելու «Գազպրոմի» հանդեպ նրա պարտքը. Գյունտեր Էթինգեր

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն Ուկաինային օժանդակություն ցույց կտա «Գազպրոմի» հանդեպ պարտքի վճարման մասով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Էներգետիկայի եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը Սլովակիայի Էկոնոմիկայի նախարար Տոմաշ Մալատինսկիի եւ Ուկրաինայի Էներգետիկայի եւ ածխարդյունաբերության նախարար Յուրի Պրոդանի հետ կայացած բանակցություններից հետո:  

Նա հայտարարել Է, որ գազի ռեւերսի համար տարանցիկ գազատարի օգտագործումը «հնարավոր չԷ առանց «Գազպրոմի» համաձայնության, քանի որ հակասում Է Սլովակիայի Eustream գազափոխադրական ընկերության պարտավորագրային հանձնառություններին: Մեւնույն ժամանակ Էթինգերը կարծում Է, որ «փոքր որոշումը» (Վոյանի – Ուժգորոդ ուղեգծի օգտագործումը) «Գազպրոմի» հավանության կարիքը չունի: Նա հիշեցրել Է, որ տվյալ ուղեգծով տարեկան կարելի Է մատակարարել մինչեւ 10 միլիարդ  խորանարդ մետր գազ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am