Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օլանդը պատրաստվում է 2015-ին Երևանում մասնակցել Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված միջոցառումներին

Օլանդը պատրաստվում է 2015-ին Երևանում մասնակցել Հայոց ցեղասպանության 100-
րդ տարելիցին նվիրված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ պատրաստվում է 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստանում մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին: Nouvelles d`Armenie-ի հաղորդմամբ՝ այդ մասին Օլանդը նշել է Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառման ժամանակ: Ֆրանսիայի նախագահը, ով պատրաստվում է այս տարվա մայիսի 12-ին ժամանել Երևան, պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանը հասնելու համար: «Այս ողբերգությունն ունի անուն, միայն մեկ անուն. սա Ցեղասպանություն է: Այլ անուն չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փարիզում Երևանի այգում հայտարարել է Օլանդը, ինչն ուղեկցվել է ծափահարություններով: Օլանդն ընդգծել է, որ պետք է ներկա գտնվի Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին և նպաստի ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Մաղթում եմ, որ բոլորի միտքը զարգանա»,- ասել է Օլանդը՝ անհրաժեշտ համարելով, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Միաժամանակ Օլանդն առաջընթաց է համարել Ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, սակայն դա անբավարար է գնահատել:

Ժողովրդական շարժման միությունը ներկայացնող Օ դը Սենից ընտրված պատգամավոր Պատրիկ Դևեջյանը նշել է, որ մայիսին Երևանում Օլանդը հանդես կգա հստակ ուղերձով: «Այն մոտ կլինի Ժակ Շիրակի և Նիկոլա Սարկոզիի ուղերձներին, ովքեր կոչ են արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Դևեջյանը:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները`  կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ կա, որի ընդունման շուրջ այդ երկրում քաղաքական շրջանակների մոտեցումները տարբեր են:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]