Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանում կտրուկ բարձրացվել է բենզինի գինը

Իրանում կտրուկ բարձրացվել է բենզինի գինը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի կառավարությունը չեղյալ է հայտարարել բենզինի պետական սուբսիդիաները, ինչի հետեւանքով երկրում վառելիքի գինը բարձրացել է 75 տոկոսով՝ 16 ԱՄՆ-ի ցենտից մինչեւ 28 ցենտ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նշվում է, որ Իրանում հսկայական հերթեր են գոյացել բենզալցակայաններում, բայց իշխանությունների որոշումը ժողովրդական հուզումներ չի առաջացրել:

Չնայած այն բանին, որ նույնիսկ գների բարձրացումից հետո իրանական բենզինն ամենաէժաններից մեկն է մնում աշխարհում, սուբսիդիաների չեղարկումը կարող է հարվածել հասարակության չունեւոր խավերին. Իրանում գործազրկության եւ մասամբ զբաղվածների մակարդակը կազմում է 25 տոկոս:

Ինչպես ենթադրում են փորձագետները, բենզինի գնի փոփոխումը լուրջ փորձություն կարող է դառնալ նախագահ Հասան Ռոուհանիի համար, որը խոստացել է տնտեսված գումարները ուղղորդել նոր աշխատատեղերի ստեղծմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]