1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ավագովը պնդում է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում իրականացվող հատուկ գործողությունը չի դադարեցվել

Ավագովը պնդում է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում իրականացվող հատուկ գործողությունը չի դադարեցվել

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը ապրիլի լույս 25-ի գիշերը հայտարարել է, որ հանրապետության ուժայինների կողմից երկրի հարավ-արեւելքում իրականացվող հատուկ գործողությունը չի դադարեցվել սահմանամերձ շցջանում Ռուսաստանի կողմից անցկացվող զորավարժությունների պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ուկրաինացի զինվորականները կասեցրել են երկրի հարավ-արեւելքում իրականացվող հատուկ գործողությունը երկու պետությունների միջեւ սահմանում սկսված ռուսական զորավարժությունների պատճառով:

«Ռուսաստանի զինված ուժերի ներխուժման սպառնալիքի կապակցությամբ հակաահաբեկչական գործողության ոչ մի դադարեցում չի եղել, ինչի մասին շտապել են հայտարարել բազմաթիվ ԶԼՄ-ներ: Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է: Ահաբեկիչները պետք է զգուշանան շուրջօրյա: Խաղաղ բնակիչները վախենալու բան չունեն»,- գրել է Ավագովը Facebook-ի իր էջում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]