Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիրը կբացահայտի երիտասարդության առաջնահերթ խնդիրները

Միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիրը  կբացահայտի 
երիտասարդության առաջնահերթ խնդիրները

 ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (WostAYN)  իրականացնում է  «Մենք կարող ենք և կանենք» (We can, we will) միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիրը, որին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի,Ռումինիայի,Գերմանիայի,Իտալիայի և Լատվիայի երիտասարդական կազմակերպությունների 40 ներկայացուցիչներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղակացրեց «Ոստայն»-ի քարտուղար Աստղիկ Ավետիսյանը,երիտասարդության շրջանում առաջնահերթ խնդիրներից մեկը գործազրկությունն է: Տարբեր երկրներից ժամանած երիտասարդները տասն օրվա ընթացքում կներկայացնեն իրենց երկրներում տիրող իրավիճակը, երիտասարդության շրջանում առկա խնդիրները: Մասնակիցները միմյանց կփոխանցեն իրենց փորձն ու գիտելիքները, ինչը հնարավորություն կտա նվազեցնել գործազրկության մակարդակը: Փորձառու մասնագետները երիտասարդներին կսովորեցնեն ինքնակենսագրություն, հետաքրքրվածության նամակ գրելու, աշխատանքային շուկայում մրցունակ լինելու գաղտնիքները: Մասնակիցները նաև կհանդիպեն երիտասարդ գործարարների հետ, ովքեր հաջողություններ են արձանագրել իրենց կյանքում:

Ծրագրի ընթացքում ակտիվ քաղաքացիական նախաձեռնությունների, երիտասարդական աշխատանքի, կամավորության խնդիրների քննարկում կծավալվի: Մասնակիցները հնարավորություն կունենան միջմշակութային երեկոների միջոցով ծանոթանալ տարբեր երկրների մշակութային առանձնահատկություններին, ավանդույթներին ու սովորույթներին:

«Նմանատիպ ծրագրեր արդեն իսկ իրականացվել են, և արդյունքները հիանալի են. յուրաքանչյուր ծրագրից հետո մասնակիցներն օգտագործելով ստացած փորձն ու գիտելիքները, գտնում են իրենց համար նախընտրելի աշխատանք»,- ասում է ծրագրի համակարգող Արամ Քոչարյանը:

Որպես ծրագրի արդյունք` մասնակիցները միասին կստեղծեն «Գտիր աշխատանքդ» խորագրով ձեռնարկ, որը կտարածեն նաև ծրագրին չմասնակցող երիտասարդների շրջանում` հույս ունենալով, որ այն կնպաստի գործազրկության նվազմանը:

«Մենք կարող ենք և կանենք» ծրագիրն իրականացնում է Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայն (WostAYN) հասարակական կազմակերպությունը Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) և գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]