Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ստամբուլում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ստամբուլում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազարավոր մարդիկ Ստամբուլի Թաքսիմում  ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Քանի որ թուրքական իշխանություններն արգելել էին որևէ ցույց կամ երթ իրականացնել բուն հրապարակի տարածքում, հիշտակի արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուպատոսարանի առջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական turnusol.biz կայքը:

Հավաքված հազարավոր մարդիկ Ցեղասպանության զոհերի հիշատակին մոմեր են վառել: Նրանք հայերեն, թուրքերեն և անգլերեն «Հիշատակում ենք ցեղասպանության զոհերին» գրությամբ պաստառ են բացել, ինչպես նաև պահել են 99 տարի առաջ աքսորի ճանապարհը բռնած հայ մտավորականների, Հրանտ Դինքի ու սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի լուսանկարները: Հիշատակի արարողությանը ներկա են գտնվել Հրանտ Դինքի կինը` Ռաքել Դինքը, Սևակ Բալըքչըի մայրը և հայրը:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված արարողությունը մեկնարկել է 19:15-ին, և հայերեն ու թուրքերեն հայտարարություններ են արվել: Հավաքվածները խոստացել են հաջորդ տարի էլ հավաքվել հիշատակելու զոհերին և շարունակելու պայքարը:

Հիշատակի արարողություններ տեղի են ունեցել Թուրքիայի ողջ տարածքում: Տարբեր քաղաքներում` Ստամբուլում, Թունջելիում, Դիարբեքիրում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի իշատակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]