«Բենֆիկա»-ն հաղթեց «Յուվենտուս»-ին
10:15, 25 Ապրիլ 2014
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեցին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիեսազրափակիչի առաջին հանդիպումները: Պորտուգալական «Բենֆիկա»-ն տանը հյուրընկալել էր իտալական «Յուվենտուս»-ին: Տանտերերը 2-1 հաշվով առվելության հասան մրցակցի նկատմամբ: Թիմերի կազմերում աչքի ընկան Գարայը և Լիման, իսկ «Յուվենտուս»-ի կազմում հեղինակության գնդակ խփեց Տևեսը:
Մյուս կիսաեզրափակիչում մրցեցին երկու իսպանական ակումբներ` «Սևիլիա»-ն և «Վալենսիա»-ն: Այս խաղում առավելությունը «Սևիլիա»-ի կողմն էր: Վերջիններս երկու անպատասխան գնդակ ուղարկեցին «Վալենսիա»-ի դարպասը` սեփականը պահելով անառիկ:
Եվրոպայի լիգայի պատասխան կիսաեզրափակիչի հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում