Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռումինիայում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի անմար հիշատակին

Ռումինիայում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի անմար 
հիշատակին

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Հրեշտակապետաց եկեղեցում Եղեռնի զոհերի հիշատակին պատարագ մատուցեց Պիտեշտ քաղաքի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը:
Պատարագի ավարտից հետո, հանդիսապետությամբ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որին ներկա էին Ռումին Ուղղափառ եկեղեցու պատրիարքական փոխանորդ Վառլամ արքեպիսկոպոս Մերտիչարիուն, ինչպես նաև Ռումինիայի կաթոլիկ թեմի պապական նվիրակ, Ռումինիայի Հայոց թեմի փոխանորդ և Ռումինիայում հայ դատի ներկայացուցիչ Տեր Եզրաս քահանա Բոգդանը, Ռումինիայում Հայաստանի հյուպատոս Արսեն Միքայելյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, փոքրամասնությունների նախագահ Վարուժան Փամբուկչյանը:

Արարողության ավարտից հետո բոլորը միասնաբար ծաղպսակ դրեցին եկեղեցու բակում եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ: Թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը հանդես եկավ խոսքով. «Հիրավի, մարդկանց Աստծո մյուս արարածներից զանազանող կարևոր առանձնահատկություններից մեկը հիշողությունն է: Եվ վերստին մենք այդ հիշողությամբ վերապրում ենք ապրիլյան նահատակների դառն և դժվարին ճակատագիրը: Մենք պատմությանն այսօր նայում ենք խորը ցավով, բայց քանի որ իբրև քրիստոնյաներ գիտենք տարանջատել մեղքը մեղավորից, մենք մեղավորի նկատմամբ ատելություն չենք տածում, մենք դատապարտում ենք մեղքը, մենք դատապարտում ենք ցեղասպանությունը: Մեր հոգիներն ատելություն չեն շնչում, պարզապես մեր մեջ հաղթանակում է մեր լավատեսությունը, որ մեկ օր ցեղասպանության ոճրագործության հեղինակները կհրաժարվեն, կտարբերակեն, իրենք իրենց կառանձնացնեն իրենց մեղքից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Տաթև Սրբազանն իր խոսքում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]