Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀԵՀ Արարատի մարզային կենտրոնն անցկացրեց Հայոց Ցեղասպանության 99-ամյա տարելիցի միջոցառումներ

ՀԵՀ Արարատի մարզային կենտրոնն անցկացրեց Հայոց Ցեղասպանության 99-ամյա տարելիցի միջոցառումներ

ԱՐՏԱՇԱՏ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Լիլիթ Մաճկալյան): Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի Արարատի մարզային կենտրոնում, Ցեղասպանության 99-ամյա տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ հանդիպում պատմաբան Լյովա Ավետյանի հետ: Միջոցառման նպատակն էր մարզի երիտասարդության մեջ եւս մեկ անգամ սերմանել համախմբվածություն, հայրենասիրություն եւ տոկունություն:

Հանդիպման ընթացքում խոսվեց հայ ժողովրդի անցած պատմական ուղու մասին, մեծ ցավով ու տխրությամբ նկարագրվեց 1915թ-ին կատարվածը: Մասնավորապես, ընդգծվեց, որ թեեւ 99 տարի է անցել այդ ոճրագործությունից, դրա մասին պատմությունները փոխանցվել են սերնդե սերունդ եւ հասել մեր օրեր, եւ  մինչ այսօր էլ յուրաքանչյուր հայի սրտում ու հոգում առկա է այդ անասելի ցավը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ավետյանն ընդգծեց, որ հայն այսքան զրկանքներից եւ հալածանքներից զատ, այսօր ունի հզոր բանակ: Նա հորդորեց լինել ավելի ուժեղ եւ համախմբված: Հանդիպման հյուրն այդ ամենի մեջ տեսավ ամենակարեւորագույն եւ լուսավոր կետը, որն, ըստ նրա` այսօրվա երիտասարդությունն է, նրանց ուժը, եւ հույս հայտնեց, որ հենց նրանց շնորհիվ կարող ենք եւ պարտավոր շատ բան փոխել: Հանդիպման վերջում  երիտասարդները դիտեցին Սողոմոն Թեյլերյանի մասին ֆիլմ, որտեղ նկարագրվում է, թե ինչ հանգամանքներում նա սպանեց Թալեաթ Փաշային:

Վաղ առավոտյան, ՀԵՀ Արարատի մարզային կենտրոնի համակարգող Արեգ Գրիգորյանի նախաձեռնությամբ, շուրջ 200 երիտասարդ,` այդ թվում` ավելի քան 80 զինվորներ, տարածաշրջանի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, Արտաշատի կենտրոնական փողոցով երկու անգամ շրջապտույտ կատարեցին` վանկարկելով ՙՃանաչում՚ բառը: Այնուհետեւ, Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ  միանալով մարզային կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցող երթին` երիտասարդները եռագույն դրոշներով կազմված շրջանի կենտրոնում 150 վառվող մոմերով գրեցին 1915 թիվը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]