Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հիշատակի միջոցառումներ՝ Շիրակում

Հիշատակի միջոցառումներ՝ Շիրակում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ԱՊՐԻԼԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի` ապրիլի 24-ին առավոտյան Գյումրիում գործող  եկեղեցիներում  մատուցվել են  հիշատակի պատարագներ: Օրվա խորհրդով պայմանավորված, միջոցառումներ են կազմակերպվել նաև մարզի մյուս համայնքներում, իսկ գլխավոր  հավաքատեղին, ինչպես միշտ, այս անգամ ևս Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող Հերհերի ձորն էր: Շիրակի եւ Լոռու մարզերի բնակիչները, այս մարզերում տեղակայված միջազգային կառույցների գրասենյակների, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորները, զինվորականները հավաքվում  են Հերհերի ձորում, որն ավելի հայտնի է Ջարդի ձոր անվամբ, տեղադրված հուշակոթողի մոտ՝ ծաղիկներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Հուշակոթողի մոտ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ մատուցվեց հիշատակի պատարագ, որից հետո սրբազան հայրը դիմելով ժողովրդին նշեց. «99  տարի է, որ մեր վրեժը լուծված չէ, հատուցումը հատուցված չէ, հայրենիքը վերադարձված չէ: Նշանակում է՝ դեռ վրեժ ունենք լուծելու, հատուցում ունենք ստանալու եւ հայրենիք ունենք ձեռք բերելու: Պետք է հիշենք ոչ միայն մեր մեկուկես միլիոն նահատակների մասին, այլ նաեւ վրեժի ու հատուցման, հայրենիքի մասին: Երանի այն սերունդին, ով կլուծի մեր վրեժը, կստանա հատուցումը և ձեռք կբերի ամբողջական Հայաստանը»:Պսակադրության  արարողությունից հետո, տարածքում, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, մարզերը ներկայացնող ԱԺ պատգամավորները, մասնակցեցին ծառատունկի:Ըստ պատմական որոշ վկայությունների, 1918-21 թվականներին այս տարածքում են նահատակվել Ալեքսանդրապոլ գավառի 50 գյուղերի ավելի քան 12 հազար բնակիչներ: Այլ վկայությունների համաձայն, այստեղ են թաղված դաշնակցականները: «Ճիշտ է՝ այս տարածքը պատմության մեջ ընդունված է կապել  1918 թվականի դեպքերի հետ, բայց հիմնականում  այս տարածքը վերաբերում է 20 ական թվականներին բոլշևիկյան ուժերի կողմից դաշնակցականներին կոտորելու եւ այս  ձոր լցնելու հետ: Հենց այս վայրում թաղված են դաշնակցականները»,-«Արմնեպրես»-ին տեղեկացրեց  պատմաբան, բլոգեր Արա Նախշքարյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]