1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մենք պահանջատեր ենք լինելու այնքան, մինչև Թուրքիան ընդունի, որ տեղի է ունեցել դարի մեծագույն եղեռնը. Սուքիաս Ավետիսյան

Մենք պահանջատեր ենք լինելու այնքան, մինչև Թուրքիան ընդունի, որ տեղի է 
ունեցել դարի մեծագույն եղեռնը. Սուքիաս Ավետիսյան

ԳՅՈՒՄՐԻ, 24 ԱՊՐԻԼԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանություններին արտաքին քաղաքականության մեջ այսօր ոչ մի բան չի կաշկանդում և  իշխանությունները պահանջատեր են Հայոց Ցեղասպանության խնդրում: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Սուքիաս Ավետիսյանը: «Մեր իշխանություններն էլ ժողովրդի ծնունդ են և այնպես, ինչպես այս հարցով ժողովուրդը պահանջատեր է, այնպես էլ մեր իշխանությունները: Իհարկե, իշխանություններն ինչ-որ տեղ պետք է հաշվի առնեն նաև արտաքին շատ քաղաքական գործոններ, բայց այն խնդրում, որ հայոց ազգինն է, իշխանությունները երբևիցե պահանջատիրությունից չեն հրաժարվելու»,- նշեց ԱԺ պատգամավորը:

Խոսելով հարցի շուրջ իրականացվող քայլերի մասին՝ Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ կա առաջընթաց: «Ցեղասպանությունը ճանաչող տարբեր պետությունների և  կառույցների թիվը տարեցտարի ավելանում է և, պատահական չէ, որ նաև Թուրքիայում մեկընդմեջ  փորձում են ինչ-որ հայտարարություն անել՝ դրանով արտաքին աշխարհին ցույց տալով, որ իրենք էլ ինչ-որ բանի ընդառաջ են գնում: Բայց  իրենց կողմից առայժմ դա Փի-Առ է՝ միջազգային կառույցներին ցույց տալու, որ իրենք ազատ, դեմոկրատական երկիր են: Այսպիսով, մենք պահանջատեր ենք լինելու այնքան, մինչև Թուրքիան ինքը ոչ թե բանավոր հայտարարություններ անի, կամ պարզապես ցավակցի, այլ ընդունի, որ տեղի է ունեցել դարի մեծագույն եղեռնը»,- նշեց Սուքիաս Ավետիսյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]