Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Էրդողանի արտաբերած «ընդհանուր ցավի» թեզը անմտություն է. Քեն Խաչիկյան

Էրդողանի արտաբերած «ընդհանուր ցավի» թեզը անմտություն է. Քեն Խաչիկյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 23-ին արված հայտարարությունը երեսպաշտություն էր: Այն թուրքական կառավարության ժխտողական քաղաքականության շարունակությունն է, դրա վերափաթեթավորված տարբերակը: Այս մասին ապրիլի 24-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը: «Էրդողանի մեկնաբանությունը «ընդհանուր ցավի» մասին պարզապես անմտություն է: Նրա նախահայրերը սպանել են մեր նախահայրերին և այստեղ խոսք չի կարող գնալ ընդհանուր ցավի մասին. դա հայերի ցավն է: Ժամանակն է, որ Թուրքիան ճանաչի և պատասխանատվություն կրի Հայոց ցեղասպանության համար»,- նշեց Խաչիկյանը:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ելույթին` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին` Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահը ցանկություն հայտնեց, որ Նախագահ Օբաման այս տարվա իր ելույթում կճանաչի Հայոց ցեղասպանությունը, թեև  ինքն անձամբ այնքան էլ մեծ ակնկալիքներ չունի այդ կապակցությամբ:

«Նախագահը նշել է, որ ինքն անձամբ հավատում է ցեղասպանության իրականությանը, որը հաճելի է, բայց մենք պաշտոնական հայտարարություն ենք պահանջում»,- ընդգծեց Խաչիկյանը:  

Հայոց Ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին։ 2014 թվականի ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանն առաջին անգամ պաշտոնապես հայ ժողովրդին: Իր հայտարարության մեջ  Թուրքիայի վարչապետը նշում է, թե նախորդ դարասկզբին, Օսմանյան կայսրության վերջին տարիները «անհերքելի դժվար ժամանակաշրջան էին կայսրության միլիոնավոր քաղաքացիների համար` լինի թուրք, քուրդ, արաբ, հայ կամ այլ ազգության»: Նրա կարծիքով` հասկանալու համար այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր ցավերը, պետք չէ դրանք դիտել «կրոնական եւ ցեղային արմատի պրիզմայով», քանի որ, ինչպես, ըստ նրա` ժողովուրդն է ասում` «կրակն ընկած տեղն է վառում»: «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները բոլորիս ընդհանուր ցավն է: Այդ ցավալի պատմությանը արդարացի հիշողության հեռանկարով նայելը մարդկային եւ գիտականպատասխանատվություն է», -նշել է նա: 

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]