Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Բեյրութի «Հայկազյան» համալսարանի 39 ուսանող առաջին անգամ այցելել է Ծիծեռնակաբերդ

Բեյրութի «Հայկազյան» համալսարանի 39 ուսանող առաջին անգամ այցելել է 
Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ 24 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիսունամյա «Հայկազյան» համալսարանը Լիբանանում գործող միակ հայկական կրթական բարձրագույն հաստատությունն է: Կրթության որակն ու մակարդակը բարձր է, ինչի արդյունքում համալսարանի ուսանողներ են նաեւ բազմաթիվ այլազգիներ: Համալսարանը նաեւ յուրահատուկ կամուրջ է լիբանահայ երիտասարդների եւ Հայաստանի միջեւ: Համալսարանում հաճախակի կազմակերպվում են քննարկումներ, դասախոսություններ եւ մշակութային միջոցառումներ՝ նվիրված Հայաստանին, հայկական տոներին եւ հայոց բանակին:

Ապրիլի 24-ին համալսարանի 39 ուսանող, սեփական նախաձեռնությամբ, այցելել է Հայաստան՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցելու Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի հիշատակի միջոցառմանն ու անմար կրակի մոտ աղոթք կարդալու նախնիների հոգու հանգստության համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայկազյան» համալսարանի ուսանող Ժան Բաբուդարյանը նշել է, որ համալսարանում ամեն տարի կազմակերպում են ապրիլի 24-ին նվիրված միջոցառումների շարք, սակայն, այս տարի որոշել են մասնակցել ոչ թե Բեյրութում, այլ Երեւանում կայացող հիշատակի միջոցառումներին:

«Այստեղ ենք, որպեսզի հայ զոհերին հարգանքի տուրք մատուցենք եւ նախահայրերի հոգու փրկության համար աղոթենք: Թեպետ մենք հայրենիքից հեռու ենք ապրում, սակայն պարտքի եւ պարտավորության գիտակցումով ենք վերաբերում հայրենիքին՝ ընդունելով նրա դժվարություններն ու պայքարելով հանուն լավագույնի»,- ասում է Ժան Բաբուդարյանը՝ հավելելով, որ Լիբանանի հայ համայնքը լուրջ նախապատրաստական աշխատանք է իրականացնում Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների առնչությամբ:

«Լիբանանում ձեւավորվել է հարյուրերորդ տարելիցի կոմիտե, որն էլ նախաձեռնելու է միջոցառումների շարքը: Բացի այդ, համալսարանականներն էլ շատ ակտիվ են: Յուրաքանչյուր տարի կազմակերպում ենք դասախոսություններ, ցուցահանդեսներ, քննարկումներ, որոնց մասնակցում են նաեւ լիբանանցիներ: Մեր ակտիվ գործունեության արդյունքն է նաեւ այն փաստը, որ Լիբանանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու պետության առաջին դեմքերը միշտ մասնակցում են մեր միջոցառումներին և նպաստում, որ լիբանանցիներն էլ տեղեկանան Հայոց ցեղասպանության, հայերի անցյալի եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին»,- ասաց Բաբուդարյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]