Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բրյուսելում անցկացվել են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Բրյուսելում անցկացվել են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված 
միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում ապրիլի 24-ին մատուցվել է պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոգևոր արարողությանը հաջորդել է բազմամարդ երթ դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը, որտեղ հոգևոր հայրերը մատուցել են ոգեկոչման արարողություն: Ներկաներին իրենց խոսքն են հղել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Բենիլյուքսի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյանը և Բելգիայի հայ համայնքի կոմիտեի նախագահ Միշել Մամուրյանը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերը, Բելգիայի կառավարության, քաղաքական և հասարակական շրջանակների ականավոր գործիչներ, հրեական, թութսի, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ, մտավորականներ, բազմաթիվ լրագրողներ:

Ծաղկեպսակներ են դրվել Բելգիայի Սենատի նախագահի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Բելգիայում գործող հայկական կազմակերպությունների անունից:

Ավելի վաղ` ապրիլի 23-ին, հայ երիտասարդության ջանքերով կազմակերպվել էր մոմավառություն հայկական խաչքար-հուշակոթողի մոտ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

 


 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]