Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռոստովի մարզի Օրենսդրական ժողովի պատգամավորները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ռոստովի մարզի Օրենսդրական ժողովի պատգամավորները հարգել են Հայոց 
ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Օրենսդիր ժողովի պատգամավորները ապրիլի 24-ին, Օրենսդրական ժողովի ղեկավար Վիկտոր Դերյաբկինի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր խոսքում Վիկտոր Դերյաբկինն ընդգծել է, որ Ռուսաստանը դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունները՝ նշելով, որ այդ տարիներին հայ ժողովուրդն անդառնալի կորուստներ է ունեցել:

Ռոստովի Օրենսդրական ժողովում ներկայացված է տեղի հայ համայնքի 5 ներկայացուցիչ: Ռոստովի հայ համայնքի ղեկավար, Օրենսդրական ժողովի պատգամավոր Հարություն Սուրմալյանի նախաձեռնությունը՝ մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, արժանացել է բոլոր պատգամավորների հավանությանը:

 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]