Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Բուլղարիայում

Հայոց  ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ  են 
անցկացվել 
Բուլղարիայում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ Տեր Աբգար Հովակիմյանը, Բուլղարիայի նախկին վարչապետ Ռենետա Ինջովան, ՀԲԸՄ ատենապետ Սոնյա Ավագյանը,  բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ ծաղկեպսակներ են դրել Սոֆիայի հայկական գերեզմանատան՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տեր Աբգար Վարդապետ Հովակիմյանի կողմից մատուցվել է հոգեհանգստյան պատարագ, որից հետո ելույթով է հանդես եկել դեսպան Սհոյանը, ով, մասնավորապես, դատապարտելով ժխտողականության,  իրական փաստերը խեղաթյուրելու և նենգափոխելու քաղաքականությունը, շեշտել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը` ապագայում մարդկության դեմ հանցանքները բացառելու նպատակով: ՀՀ դեսպանը  ընդգծել է  վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությունների  ընդունման կարևորությունը Բուլղարիայի չորս քաղաքների համայնքային խորհուրդների կողմից: 

Հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել Բուլղարիայի բոլոր հայաշատ քաղաքներում` Վառնայում, Պլովդիվում, Ռուսեում, Բուրգասում, Դոբրիչում և Սլիվենում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]