1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վիրահայ համայնքը նշեց Հայոց Մեծ եղեռնի 99-րդ տարելիցը

Վիրահայ համայնքը նշեց Հայոց Մեծ եղեռնի 99-րդ տարելիցը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի հայությունը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմից,  Թբիլիսիում, Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ Պատարագ, որին ներկա են եղել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, համայնքային կառույցների ղեկավարներ և հոծ բազմություն:

Եկեղեցում Սրբազան Պատարագի ավարտումից հետո ժողովուրդը հավաքվել է Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ, որտեղ Վիրահայոց թեմի առաջնորդի և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]