Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

ԷՋՄԻԱԾԻՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Էլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լոյս Ֆրենկլը:

Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծել է, որ հայ ժողովրդի համար նվիրական այս օրով կոնգրեսականների այցը Հայաստան մեծագույն մխիթարություն է պարգևում աշխարհասփյուռ հայությանը: Նորին Սրբությունն իր գնահատանքն է  բերել ներկաներին և, ի դեմս նրանց, այն բոլոր կոնգրեսականներին, ովքեր ջանքեր են գործադրում` միտված Հայոց հարցի լուծմանը, Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև Արցախի ժողովրդի խաղաղ կյանքի ապահովմանը:

Վեհափառ Հայրապետը հույս  է հայտնել, որ նման նախանձախնդիր ու նվիրյալ անձանց ջանքերի շնորհիվ արդար լուծումներ կստանան մարդկության կյանքն ահաբեկող ոճիրները, և մարդասիրական արժեքները մշտապես կառաջնորդեն դեպի հաղթություն:

Նորին Սրբությունը, անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների մերժողական քաղաքականությանը, փաստել է, որ հայ ժողովրդի հոգում ատելություն չկա, սակայն պայքարը հանուն արդարության պետք է հաղթանակով պսակվի, որովհետև միայն Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջոցով հնարավոր կլինի ազգերի ու պետությունների կյանքում կանխարգելել նման ոճիրների կրկնումը:

Կոնգրեսականներն իրենց հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել են Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքները` միաժամանակ իրենց զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին:

Հանդիպմանը ներկա էին եղել Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]