Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

AGERPRES-ն անդրադարձել է Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցուն

AGERPRES-ն անդրադարձել է Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցուն

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցին գտնվում է Ռումինիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` AGERPRES լրատվական գործակալությունն անդրադարձել է այս եկեղեցուն` ներկայացնելով հայերի դերը Բոտոսանիի համայնքի կայացման գործում:

«Սա կարող է հնչել որպես կլիշե, բայց հասնել Բոտոսանիի հարավ-արևելյան հատվածը որպես զբոսաշրջիկ և չայցելել ժողովրդական պոետ Միհայի Էմինեսկուի, աշխարհահռչակ երաժիշտ Ջորջ Էնեսկուի կամ էլ հանրագիտական պատմաբան Նիկոլաե Յորգայի ծննդավայրերը, կնշանակի վատնել ժամանակ և գումար: Մյուս կողմից, հասնել Բոտոսանիի կենտրոն և չտեսնել Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցին, նշակում է ինքնամեկուսանալ պատմությունից»,- նշվում է հոդվածում:

Թվագրվելով 1350-ականներից, Սուրբ Մարիամ եկեղեցին համարվում է երկրպագության վայր: Այն կառուցվել է Եվրոպայի հայկական համայնքների կողմից և գտնվում է քաղաքի կենտրոնում` Հայկական փողոցում:

Բոտոսանիի եկեղեցում մինչ օրս պահվում են 18-19-րդ դարի տասնյակ հին գրքեր, որոնք գրվել են հայերենով:

«Սուրբ Մարիամի եկեղեցին Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցին է: Օգոստոսի 16-ին մենք կնշենք հիմնադրման 664-ամյակը: 664 տարի անդադար  ծառայություն եկեղեցում»,-նշել է Բոտոսանիի հայկական համայնքի ղեկավար Վիորիկա Պոպան:

Հուշարձանի վերականգնման գործում մեծ ֆինանսական ներդրում է ունեցել Ռումինիայի կառավարությունը, մշակույթի նախարարությունը և Բոտոսանիի քաղաքապետարանը:

Հոդվածում նշվում է, որ Բոտոսանիի հայերը մեծ ներդրում են ունեցել տարածքի ձևավորման մեջ` թողնելով պատմական հուշարձաններ:

«Հայերը ձևավորել են փակ հասարակություն, ամուսնացել են իրար հետ և չեն շփվել այլ աշխարհի հետ, բացի այն դեպքերից, երբ զբաղվել են բիզնեսով»,- պնդում է պատմաբան Գեորգ Մերիդիանը:

Բոտոսանիի պատմության և հատկապես հայ համայնքի համար մեծ նշանակություն ունի նաև Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը գտնվում է նույն փողոցում, որտեղ Սուրբ Մարիամ եկեղեցին է: Այն կառուցվել է 1560թ. և սկզբում ծառայել է որպես մենաստան: Եկեղեցին ամբողջությամբ փլուզվել է, սակայն 1795թ. կրկին վերակառուցվել է: Դեպի բակ նայող տարածքում շարունակում են մնալ հին զանգակատունը և եկեղեցական ծխատունը:

Քաղաքում հայերի ներկայության մասին է խոսում նաև 1800-ականներին կառուցված տների ճարտարապետական տեսքը: Օրինակ` քաղաքի Պուշկինի 2 հասցեում գտնվող Սիոմաքի տունը իսկական ճարտարապետական հուշարձան է: Դասական ոճով տունը, որը կառուցվել է 1892թ., պատկանել է այդ ժամանակվա ամենահարուստ առևտրականներից մեկին՝ Կարապետ Սիոմաքին: Պակաս գեղեցիկ չէ նաև Կարակասի տունը, որը ներկայումս վերածվել է հյուրանոցի: Շենքը կառուցվել է 19-րդ դարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]