Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Սպարտակ»-ի ֆուտբոլիստներ Կոմբարով եղբայրները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

«Սպարտակ»-ի ֆուտբոլիստներ Կոմբարով եղբայրները հարգել են Հայոց 
ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպաններ Կիրիլ և Դմիտրի Կոմբարովներն անդրադարձել են Հայոց ցեղասպանությանն`իրենց  թվիթերյան պաշտոնական էջում հրապարակելով լուսանկարներ, որոնցում կրում են մարզաշապիկներ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզաշապիկների վրա գրված է. «Ժխտողականության 99 տարիները մեզ չեն կոտրել»: 

Հիշեցնենք, որ վերը նշված գրությամբ մարզաշապիկների լուսանկարներն ավելի վաղ հասանելի էին «Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջում: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը կոչ էր արել աջակցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ ստանալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող հեշթեգով մարզաշապիկները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]