Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ապրիլի 24-ը ոչ միայն անմեղ զոհերին, այլ ինքնապաշտպանական մարտերում հաղթած հայ ազգի հետնորդներին հիշելու օր է. Արտակ Շաքարյան

Ապրիլի 24-ը ոչ միայն անմեղ զոհերին, այլ ինքնապաշտպանական մարտերում հաղթած 
հայ ազգի հետնորդներին հիշելու օր է. Արտակ Շաքարյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է լինի հայ ազգի միավորման տարեթիվ, երբ ի վերջո կհասկանանք, թե ինչ նկատի ունենք ճանաչում ու հատուցում ասելով: «Արմենպրես»-ի հետ զրույցում` գնահատելով աշխարհասփյուռ հայության քայլերը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում, այս մասին նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Մենք պետք է հստակեցնենք, թե ինչ ենք հասկանում Թուրքիայի կողմից ճանաչում ասելով: Եթե վերջին հայտարարության մեջ Էրդողանն ասեր` ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը և մեղադրում եմ Օսմանյան կառավարությանը, արդյոք մենք սա կընկալեինք որպես ճանաչում ու կբավարարվեինք, թե մեզ այլ բան է պետք: Սրանից բացի` մենք պետք է հստակորեն քննարկենք ու ֆիքսենք, թե ճանաչումից հետո հատուցում ասելով ինչ ենք հասկանում, որոնք են տարածքային ու ֆինանսական պահանջները Թուրքիայից: Այսօրվանից պետք է  դրա մասին մտածենք: 100-ամյակը պետք է  այն շեմը լինի, որ մենք, հիշելով անմեղ զոհերի հիշատակը, ապրիլի 24-ին վերաբերվենք որպես ինքնապաշտպանական մարտերում հաղթած հայ ազգի հետնորդներ: Ոչ միայն սգանք մահը, այլև հպարտանանք մեր կյանքով և հասկանանք, որ այդ կյանքը ստացել ենք ավելի ուժեղ, ավելի արդար Հայաստան կառուցելու համար»,-ասաց Արտակ Շաքարյանը:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամենամյա ուղերձին, թուրքագետը կոչ արեց շատ չկենտրոնանալ նրա հայտարարություններին, բառապաշարին, քանի որ շատ ավելի էական վայերր կան, ուր պետք է մեր ջանքերը, ռեսուրսները ուղղորդենք:

Մեկնաբանելով ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը` Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ` Արտակ Շաքարյանը նշեց, որ այն միանշանակ մոլորեցնելու քայլ է, որն իրենց մոտ բավականին լավ ստացեց: «Միջազգային լրատվամիջոցներն ադ հայտարարությունը ներկայացնում են որպես Թուրքիայի կողմից ներողության քայլ և դա բավականին բարձր են գնահատում ու կարևորում: Այն փաստը, որ ինը լեզվով թարգմանված էր տեքստը, ցույց էր տալիս, որ Էրդողանը սա տարածել էր միջազգային հանրությանը մոլորության մատնելու համար, քանի որ քաջ գիտակցում էր, որ նման հայտարարությունը հայ հասարարակության վրա էական դրական ազդեցություն չի թողնի: Որքան էլ Էրդողանը խոսում է ցավակցության մասին, ինքը դեռ վերաշարադրում է թուրքական քաղաքականության բոլոր կետերը, ուստի Թուրքիայի ներսում թուրք հասարակությունն այնքան վատ չի գնահատում այդ նամանը, միայն մեկ-երկու ընդդիմադիր մտավորական քննադատեցին Էրդողանին»,-ասաց Արտակ Շաքարյանը:

Այսօր աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Աշխարհի մի շարք գաղթօջախներում հայկական կառույցները հիշատակի միջոցառումներ են անցկացնում` աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելով 1915-1923թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]