Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հալեպահայերը հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հալեպահայերը հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի 
հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Հալեպում ստեղծված ծանր իրավիճակին, հալեպահայերն իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը՝ ավելացնելով, որ ապրիլի 24-ի առավոտյան Հալեպի ս. Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցվել: Ռեիսյանի խոսքով, այժմ հայկական եկեղեցուն կից մշակութային միության Զոհրապ Գաբրիելյան սրահում ոգեկոչման հանդիսություն է ընթանում: Միջոցառմանը ներկա են Հալեպում ՀՀ հյուպատոս Կարեն Գրիգորյանը, հայկական տարբեր միությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մամուլի քարտուղարը հավելեց, որ ոգեկոչման միջոցառում կկայանա նաև Հալեպի համալսարանի Բժշկական ամբիոնում: Միջոցառումը տեղի կունենա Հալեպի ժամանակով ժամը 2-ին:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Դամասկոսի հայ առաքելական ս. Սարգիս եկեղեցում Ցեղասպանության 99-ամյակի առիթով հոգեհանգստի արարողություն է կատարվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]